ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հոկտեմբերի 2017 թվականի N 1131-Ա
ԱՊՀ ԿԱԶՄՈՒՄ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՂՐՂԶԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության խորհրդատու Կարեն Գասպարյանին (համաձայնությամբ) 2017 թվականի հոկտեմբերի 13-16-ը գործուղել Ղրղզական Հանրապետություն (Բիշքեկ)՝ Ղրղզական Հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում ԱՊՀ կազմում դիտորդական առաքելություն իրականացնելու համար:
2. Կարեն Գասպարյանի՝ Ղրղզական Հանրապետություն (Բիշքեկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|
Հավելված հոկտեմբերի 6-ի N 1131-Ա որոշման |
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿ
2017 թվականի հոկտեմբերի 13-16-ը Ղրղզական Հանրապետություն մեկնող դիտորդի
Գիշերավարձը |
3x143 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ |
429 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ |
Օրապահիկը |
4x61 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ |
244 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ |
Ընդհանուր 673 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ | ||
Երևան-Մոսկվա-Բիշքեկ |
900 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|