ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
4 օգոստոսի 2017 թ. |
թիվ 39-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՄԱՍՆԱՎՈՐ ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 55.2-րդ հոդվածի և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2016 թվականի ապրիլի 13-ի «Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին»-ի թիվ 29-Ն որոշման դրույթներով և հաշվի առնելով, որ 2017 թվականի մայիսի 2-ին հայտարարված մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթին մասնակցելու դիմում չի ներկայացվել` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշեց.
1. 2017 թվականի մայիսի 2-ին հայտարարված մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթը հայտարարել չկայացած:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
Հեռուստատեսության և ռադիոյի |
Վ. Օհանյան |