ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
19 մայիսի 2015 թվականի |
թիվ 55 |
քաղ. Մոսկվա |
Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 823 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության 4-րդ կետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 9-րդ հավելված) և Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 2-րդ հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց՝
1. Մաքսային միության հանձնաժողովի ««Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը ընդունելու վերաբերյալ» 2011 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 823 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Վ. Խրիստենկո |
Հրապարակվել է կայքում 08 դեկտեմբերի 2015 թվական: