ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մայիսի 2017 թվականի N 470-Ա
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված՝ «Վաղարշապատի Ներսիսյան թիվ 6 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հանրակացարանում (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, քաղ. Էջմիածին, Մ. Խորենացու 101/1) բնակվող՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ սեփականության իրավունքով սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հանրակացարանի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ գույքի (հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների) նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով անցնում է հանրակացարանների առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սեփականաշնորհվող բնակելի տարածքները, որպես առանձին գույքային միավոր, առանձնացնելուց հետո վեցամսյա ժամկետում՝ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը և բնակիչների հետ կնքել նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ նվիրառու բնակիչների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. մայիսի 6 Երևան |
|
Հավելված մայիսի 4-ի N 470-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած ԵՎ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցՎած` սեփականաշնորհման ենթակա բնակելի տարածքների
NN |
Բնակչի ազգանունը, անունը, հայրանունը |
Բնակության վայրը |
Անձնագրային տվյալները |
Հատկացման տարեթիվը |
Զբաղեցված բնակելի տարածքի մակերեսը(քառ. մետր) |
Զբաղեցված բնակելի տարածքի հաշվեկշռային արժեքը (դրամ) |
Սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով տրվող |
1. |
Ղահրամանովա Կարինե Վլադիմիրի |
քաղ. Էջմիածին, Մ. Խորենացու |
007946676, տրված՝ 17.09.2015 թ., |
2000 թ. |
43.00 |
1 649 222.00 |
սեփականության իրավունքով |
2. |
Հարությունյան Նաթելլա Բորիսի |
քաղ. Էջմիածին, Մ. Խորենացու 101/1, բն. 209 |
AՀ0277843, տրված՝ 16.11.2006 թ., 057-ի կողմից, |
2008 թ. |
14.90 |
571 474.60 |
սեփականության իրավունքով |
3. |
Հարությունյան Նոննա Բորիսի |
քաղ. Էջմիածին, Մ. Խորենացու 101/1, բն. 211 |
007456544, տրված՝ 28.11.2015 թ., |
2008 թ. |
28.80 |
1 104 595.20 |
սեփականության իրավունքով |
4. |
Մոսեսովա Գրետա Խաչատուրի |
քաղ. Էջմիածին, Մ. Խորենացու 101/1, բն. 309 |
007248727, տրված՝ 06.10.2015 թ., 057-ի կողմից, |
2000 թ. |
35.90 |
1 376 908.60 |
սեփականության իրավունքով |
5. |
Խաչատրյան Յուրի Անդրանիկի |
քաղ. Էջմիածին, Մ. Խորենացու 101/1, բն. 404 |
007838907, տրված՝ 14.04.2016 թ, 057-ի կողմից, |
2001 թ. |
14.30 |
548 462.20 |
սեփականության իրավունքով |
6. |
Կարապետյան Վադիմ Վալերիի |
քաղ. Էջմիածին, Մ. Խորենացու 101/1, բն. 413 |
AF0777029, տրված՝ 09.09.2003 թ., 057-ի կողմից, |
1998 թ. |
14.40 |
552 297.60 |
սեփականության իրավունքով |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |