ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մայիսի 2017 թվականի N 463-Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ ու 13-րդ հոդվածներով և «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ 2,941,500 դրամ արժեքով մեկ միավոր սկաները (համակարգիչների համար)` մինչև 2017 թվականի դեկտեմբերի 30-ը ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ քաղ. Երևան, 0025, Չարենցի փող., շենք N 46 հասցեում տեղադրելու և «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և «ՎԻ ԻՔՍ ՍՈՖԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2016 թվականի մայիսի 18-ին կնքված N ՀՀԿԱ-ՇՀԾՁԲ-15/6-16/23 ծածկագրով գնման մասին պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման համար օգտագործելու պայմանով:
2. Առաջարկել «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին՝ թույլատրել սույն որոշման 1-ին կետում նշված սարքավորման տեղադրումը քաղ. Երևան, 0025, Չարենցի փող., շենք N 46 հասցեում և դրա շահագործումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահպանել գույքը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. մայիսի 6 Երևան |