ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մարտի 2017 թվականի N 269-Ա
ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆԻ` ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Ընդունել ի գիտություն, որ ՈՒԵՖԱ ԳՐՈՈՒ-2020 ծրագրի շրջանակներում «Արևելյան Եվրոպայի երկրներում մասսայական մասնակցությունը սպորտում» խորագրով գագաթաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանի՝ 2017 թվականի փետրվարի 28-ից մինչև մարտի 2-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղման ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Դավիթ Սահակյանի՝ Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. մարտի 17 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|