ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 մարտի 2017 թվականի N 236-Ա
«ՋԻԱՆԳՍՈՒ ՆԱՆԹՈՆԳ ՍԱՆՋԻԱՆ ՔԸՆՍԹՐԱՔՇՆ ԳՐՈՒՓ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Ջիանգսու նանթոնգ սանջիան քընսթրաքշն գրուփ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) Երևան քաղաքի Զաքարիա Սարկավագի 14 հասցեում, Չինաստանի աջակցությամբ Հայաստանում չինական դպրոցի կառուցման նախագծի իրականացման շրջանակներում, իրականացնել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի, 17-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված գործունեության հետևյալ տեսակները՝
1) քաղաքաշինական փաստաթղթերի մշակում (բացառությամբ փորձաքննության)՝ հասարակական և արտադրական, տրանսպորտային, հիդրոտեխնիկական ու էներգետիկ ոլորտներում.
2) շինարարության իրականացում՝ հասարակական և արտադրական, տրանսպորտային, հիդրոտեխնիկական ու էներգետիկ ոլորտներում:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. մարտի 10 Երևան |