ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
14 հոկտեմբերի 1998 թ.
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 4-րդ կետով նախատեսված` կառավարության կազմավորման և հրաժարականի հետ կապված գործընթացները:
Հոդված 1. | ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ |
Կառավարությունը կազմավորում է Հանրապետության Նախագահը` կառավարության հրաժարականի դեպքում` քսանօրյա ժամկետում:
Կառավարությունը համարվում է կազմավորված, եթե նշանակվել են կառավարության բոլոր անդամները:
Հոդված 2. | ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ |
Կառավարությունը հրաժարական է տալիս Ազգային ժողովի կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու, Հանրապետության Նախագահի կողմից վարչապետի հրաժարականն ընդունելու կամ վարչապետին ազատելու դեպքերում:
Հրաժարական տված կառավարության անդամները շարունակում են իրենց գործունեությունը մինչև իրենց պաշտոններում նոր նշանակումներ կատարվելը կամ նոր կառավարության կազմավորվելը:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|