ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հոկտեմբերի 2016 թվականի N 990-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստին մասնակցելու նպատակով 2016 թվականի հոկտեմբերի 5-7-ը Ղազախստանի Հանրապետություն (Աստանա)՝ Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամների` համաձայն հավելվածի, գործուղման հետ կապված ծախսերը կատարել.
1) Սուրեն Կարայանինը, Արմեն Այվազյանինը, Անդրանիկ Պետրոսյանինը՝ 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Շավարշ Քոչարյանինը և Մարինե Հայրապետյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը։
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. հոկտեմբերի 25 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2016 թ. հոկտեմբերի 25-ի N 990-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2016 ԹՎԱԿԱՆԻ հոկտեմբերի 5-7-Ը ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ԱՍՏԱՆԱ) ՄԵԿՆՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ս. Կարայան |
- Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար (պատվիրակության ղեկավար) |
Շ. Քոչարյան |
- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Ա. Այվազյան |
- Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ |
Ա. Պետրոսյան |
- Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ |
Մ. Հայրապետյան |
- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության Կենտրոնական Ասիայի երկրների բաժնի պետ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|