ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 օգոստոսի 2014 թվականի N 785-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվական հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
«Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի հետ ծագած ներդրումային վեճի կարգավորման առնչությամբ ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. օգոստոսի 22 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. օգոստոսի 22-ի N 785-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«ԳԼՈԲԱԼ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-Ի ՀԵՏ ԾԱԳԱԾ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՎԵՃԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Մկրտչյան | -ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) |
Ս. Պապյան | -ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ |
Տ. Բարսեղյան | -ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
Լ. Շահվերդյան | -ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ |
Հ. Հովհաննիսյան | -ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Ա. Սաքապետոյան | - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ |
(հավելվածը փոփ., լրաց. 04.08.16 N 709-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |