ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հուլիսի 2016 թվականի N 793-Ա
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԵԿ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ԵՎ ԴԻԼԵՐՆԵՐԻ՝ ԱՅԼ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՐՍԱՆԵՐ (ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐ) ՄՈՒՏՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին
Համաձայն «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Համաձայնություն տալ «Եվրասիական տնտեսական միության մեկ անդամ պետության բրոքերների և դիլերների՝ այլ անդամ պետությունների բորսաներ (առևտրի կազմակերպիչներ) մուտքի մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. օգոստոսի 1 Երևան |