ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հուլիսի 2016 թվականի N 802-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության Գյումրու մասնաճյուղի հագուստի մոդելավորման արհեստանոցը համապատասխան սարքավորումներով ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2016 թվականի ինն ամսում հատկացնել 7500.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշման 1-ին կետով նախատեսված հատկացումների հաշվին ձեռքբերումները նվիրաբերության պայմանագրի հիման վրա տրամադրել «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
Հավելված N 1 |
Հավելված N 2 |
Հավելված N 3 |