Գլխավոր տեղեկություն
Համար
N 326-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.04.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
21.04.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.04.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.04.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 ապրիլի 2016 թվականի N 326-Ա

 

Հայաստանի Հանրապետության ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայ-չեխական տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստին մասնակցելու նպատակով 2016 թվականի ապրիլի 25-27-ը Չեխիայի Հանրապետություն (Պրահա) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների՝ Չեխիայի Հանրապետություն (Պրահա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել.

1) Գարեգին Մելքոնյանինը, Արմեն Այվազյանինը, Արսեն Ավետիսյանինը, Արմեն Մելկիկյանինը, Քրիստինե Բեգլարյանինը և Արտյոմ Պետրոսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Պարույր Հովհաննիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Իսկուհի Բաղդասարյանինը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին.

4) Սյուզաննա Ավետիսյանինը` Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Չեխիայի Հանրապետություն (Պրահա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են`

1) Հայկ Միրզոյանինը` Հայաստանի զարգացման հիմնադրամի միջոցների հաշվին.

2) Արսեն Ղազարյանինը` Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության միջոցների հաշվին.

3) Անդրանիկ Ալեքսանյանինը, Հարություն Հայրապետյանինը, Արտավազդ Մինասյանինը՝ Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի միջոցների հաշվին.

4) Երեմ Չախոյանինը՝ «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գարեգին Մելքոնյանի՝ Չեխիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. ապրիլի 21

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

ապրիլի 21-ի N 326-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-27-Ը Չեխիայի Հանրապետություն մեկնող Հայաստանի Հանրապետության ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Գ. Մելքոնյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ (պատվիրակության ղեկավար)

   

Ա. Ավետիսյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ

   

Պ. Հովհաննիսյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Եվրոպայի վարչության պետ

   

Ա. Մելկիկյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ

   

Ք. Բեգլարյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետի տեղակալ

   

Ա. Պետրոսյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ատոմային էներգետիկայի բաժնի պետ

   

Ի. Բաղդասարյան

- ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային պայմանագրաիրավական ապահովման բաժնի ավագ սպա

   

Ս. Ավետիսյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ

   

Հ. Միրզոյան

- Հայաստանի զարգացման հիմնադրամի արտահանման գծով տնօրեն (համաձայնությամբ)

   

Ե. Չախոյան

- «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

   

Ա. Ղազարյան

- Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ (համաձայնությամբ)

Ա. Ալեքսանյան

- ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

   

Հ. Հայրապետյան

- ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

   

Ա. Մինասյան

- ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

   

Ա. Այվազյան

- ՀՀ էկոնոմիկային նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան