Գլխավոր տեղեկություն
Համար
N 609-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.06.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.06.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.06.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հունիսի 2016 թվականի N 609-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության սեփականությունը հանդիսացող ավտոմեքենաները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետով որպես նվիրատվություն ընդունված ավտոմեքենաներն ամրացնել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին ամրացված՝ 10,790,000 դրամ սկզբնական և 0 դրամ մնացորդային արժեքով «Հունդայի Սոնատա 2.4» մակնիշի ավտոմեքենան (թողարկման տարեթիվը` 2007 թ., թափքը՝ KMHEՍ41CP7A399195, պետական համարանիշը` 065LL60) հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

1) երկշաբաթյա ժամկետում ապահովել «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ սույն որոշման 1-ին կետից բխող նվիրատվության պայմանագրերի կնքումը և ավտոմեքենաների ընդունման-հանձնման աշխատանքների իրականացումը.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկշաբաթյա ժամկետում ապահովել ավտոմեքենաների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումը՝ դրա հետ կապված ծախսերն իրականացնելով «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին.

3) երկշաբաթյա ժամկետում ապահովել սույն որոշման 3-րդ կետում նշված ավտոմեքենայի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. հունիսի 13

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2016 թվականի

հունիսի 9-ի N 609-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN
ը/կ

Տրանսպորտային
միջոցի տեսակը

Թողարկման
տարեթիվը

Թափքը

Պետական համարանիշը

Նվիրողը

1.

ՀՈՒՆԴԱՅԻ ՍՈՆԱՏԱ 2.4

2009 թ.

KMHEU41DP9A652046

505DD55

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

2.

ՍՈՒԶՈՒԿԻ SX4 S-CRՕSS 1.6

2015 թ.

TSMJYB22S00211186

300LL11

«Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

3.

ՀՈՒՆԴԱՅԻ ՏՈՒՍՈՆ IX 35 2.4

2012 թ.

KMHJU81CDCU511702

808QQ08

«Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

4.

ՆԻՍԱՆ ԱԼՏԻՄԱ 2.5

2010 թ.

1N4AL2A99AC183425

001DD60

«Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան