ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 օգոստոսի 2010 թվականի N 1104-Ն
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 30.01.14 N 72-Ն)
Հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել համաձայնեցված հայտարարագրի ձևը, բովանդակությունը, լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 30.01.14 N 72-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը՝ բացառությամբ հավելվածի 12-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի N 1104-Ն որոշման |
Բ Ա Ժ Ի Ն 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հավելվածով սահմանվում են ապահովագրական պատահարի մասնակից ավտոտրանսպորտային միջոցների վարորդների կողմից լրացվող` համաձայնեցված հայտարարագրի (այսուհետ` հայտարարագիր) ձևը, բովանդակությունը և լրացման հրահանգը:
(1-ին կետը փոփ. 30.01.14 N 72-Ն, խմբ. 18.02.16 N 148-Ն)
2.
3.
Բ Ա Ժ Ի Ն 2
ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ
Գ Լ ՈՒ Խ 1
ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ
4. Հայտարարագիրը բաղկացած է 2 էջից:
5. Հայտարարագրի դիմերեսի ձևը, դրանում ներառվող տեղեկատվությունը սահմանվում են՝ համաձայն N 1 ձևի:
6. Հայտարարագրի դարձերեսը ներառում է դրա լրացման հրահանգը` համաձայն N 2 ձևի:
7. Հայտարարագիրը լրացվում է՝ համաձայն սույն կարգի 6-րդ կետով նախատեսված լրացման հրահանգի:
8. Ընդ որում, հայտարարագրի ձևաթղթի վրա՝ դիմերեսի՝ հայտարարագրի ստորագրման հետևանքների վերաբերյալ իրազեկման դաշտում, 2-րդ կետով սահմանված հատուցման առավելագույն չափերն օրենքի համաձայն սահմանվում են բյուրոյի կանոններով և դրանք հրապարակվում են բյուրոյի պաշտոնական կայքում:
(8-րդ կետը լրաց. 18.02.16 N 148-Ն)
Գ Լ ՈՒ Խ 2
ԿՏՐՈՆԻ ՁԵՎԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Գ Լ ՈՒ Խ 3
ԿՏՐՈՆԻ ՎՆԱՍՎԱԾ (ԽՈՏԱՆՎԱԾ) ԼԻՆԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՎՆԱՍՎԱԾ (ԽՈՏԱՆՎԱԾ), ԿՈՐԱԾ, ՀԱՓՇՏԱԿՎԱԾ ԿԱՄ ՈՉՆՉԱՑՎԱԾ ԿՏՐՈՆԸ ՆՈՐՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
(գլուխն ուժը կորցրել է 30.01.14 N 72-Ն)
Բ Ա Ժ Ի Ն 3
ԿՏՐՈՆԻ ԵՎ ԴՐԱ ՁԵՎԱԹՂԹԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ
(բաժինն ուժը կորցրել է 30.01.14 N 72-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Ձև N 1
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Սույն հայտարարագիրը կարող է լրացվել միայն, եթե միմյանց են բախվել 2 ավտոտրանսպորտային միջոց (ՏՄ), որի արդյունքում առաջացել է միայն ՏՄ վնաս:
Տեղեկացված ենք, որ սույն հայտարարագիրը ստորագրելով՝ | |||||||||||
1) մեղավորության մասով հետագա բողոքարկման հնարավորություն չունենք, | |||||||||||
2) ա. առանց ապահովագրական ընկերությունների համաձայնության լրացված հայտարարագրի հիման վրա ԱՊՊԱ ոլորտում հատուցման ենթակա առավելագույն չափը, անկախ փաստացի վնասի չափից, չի կարող գերազանցել ________ (____________________) դրամը: | |||||||||||
2) բ. ապահովագրական ընկերությունների համաձայնությամբ լրացված համաձայնեցված հայտարարագրի հիման վրա ԱՊՊԱ ոլորտում հատուցման ենթակա առավելագույն չափը, անկախ փաստացի վնասի չափից, չի կարող գերազանցել ________ (____________________) դրամը: | |||||||||||
ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐԻ ՎԱՅՐԻ ՈՐՈՇ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ | |||||||||||
Մարզի |
Քաղաքի/գյուղի |
||||||||||
Փողոցի (մոտակա |
Պատահարի |
||||||||||
Օրը |
Ամիսը |
Տարին |
Ժամը | ||||||||
ՊԱՏԱՀԱՐԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ՈՐՈՇ ՏՎՅԱԼՆԵՐ | |||||||||||
ՊԱՏԱՀԱՐՈՒՄ ՄԵՂԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԱԾ ՎԱՐՈՐԴ ԵՎ ՏՄ |
ԱՆՄԵՂ ՎԱՐՈՐԴ ԵՎ ՏՄ | ||||||||||
ՏՄ հաշվառման |
|||||||||||
ՏՄ հաշվառման վկայագրի |
|||||||||||
ՏՄ վարորդի |
|||||||||||
Վարորդական վկայականի սերիան և համարը |
|||||||||||
ՏՄ վարորդի |
|||||||||||
Գործող ԱՊՊԱ պայմանագրով ապահովագրական ընկերության անվանումը |
|||||||||||
ՏՄ ՎՆԱՍՎԱԾ ԴԵՏԱԼՆԵՐԻ ՆՇՈՒՄՆԵՐ («X» նշում կատարելու միջոցով) | |||||||||||
ՄԵՂԱՎՈՐ ՎԱՐՈՐԴԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ | ԱՆՄԵՂ ՎԱՐՈՐԴԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ | ||||||||||
|
|
(ձևը խմբ. 18.02.16 N 148-Ն)
Ձև N 2
ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ
1. Հայտարարագիրը լրացվում է երկու մասնակից վարորդների կողմից միաժամանակ` պատահարի վայրում:
2. Հայտարարագիրը լրացվում է գրչով, ընթեռնելի ձեռագրով:
3. Հայտարարագրի բոլոր ազատ դաշտերը ենթակա են պարտադիր լրացման:
4. «Պատահարում մեղավորությունն ընդունած վարորդ և ՏՄ» սյունակում լրացվում են մեղավոր վարորդի և նրա ավտոտրանսպորտային միջոցի տվյալները, «անմեղ վարորդ և ՏՄ» սյունակում լրացվում են անմեղ վարորդի և նրա կողմից վարած ավտոտրանսպորտային միջոցի տվյալները։
5. Հայտարարագիրը երկու վարորդների կողմից ստորագրվելուց հետո չի թույլատրվում դրանում իրականացնել որևէ փոփոխություն, ուղղում կամ լրացում:
6. Հայտարարագիրը լրացվում է մեկ օրինակից և տրվում է անմեղ վարորդին:
7. Այլ նշումների համար կարելի է օգտագործել ստորև բաց մասը կամ դրանք համատեղ շարադրել և ստորագրել առանձին թղթի վրա:
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍ (լրացվում է ըստ ցանկության)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մեղավոր վարորդի պատճառած վնասի համար ապահովագրական հատուցման վճարումը հանգեցնում է ԱՊՊԱ ոլորտում մալուսի կիրառմանը` ավելացնելով հետագայում կնքվելիք ԱՊՊԱ պայմանագրերի վճարը:
Վթարի հետևանքով ավտոտրանսպորտային միջոցի վնասները, այդ թվում՝ թաքնված, ուսումնասիրվում և գնահատվում են ԱՊՊԱ ոլորտի փորձագետի կողմից` ավտոտրանսպորտային միջոցը հետազոտելիս:
Ապահովագրական հատուցման կամ փորձաքննության փուլում առաջացած խնդիրների դեպքում կարող եք դիմել Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո՝ +374-10-58-00-32 հեռախոսահամարով կամ ուղարկելով էլեկտրոնային հաղորդագրություն info@paap.am էլեկտրոնային հասցեով:
Ձև N 3