«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 սեպտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 սեպտեմբերի 2004 թվականի N 1206-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԴԱՍՏԱԿԵՐՏԻ ԵՎ ՍՈՖԼՈՒԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի սահմանամերձ` Դաստակերտի և Սոֆլուի համայնքների վերաբնակեցման ու զարգացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Դաստակերտի և Սոֆլուի համայնքների վերաբնակեցման ու զարգացման ծրագրի իրականացմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին հատկացնել 11 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի հետ համատեղ ձեռնարկել միջոցներ` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Դաստակերտի և Սոֆլուի համայնքների նորաստեղծ գյուղացիական տնտեսություններին օժանդակելու նպատակով գյուղտեխնիկայի, սերմերի, թունանյութերի ու վառելիքի ձեռքբերման ու տրամադրման համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
|
|