ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 նոյեմբերի 2015 թվականի N 1118-Ա
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Ստեղծել կառուցապատման ներդրումային ծրագրերի համակարգման խորհուրդ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանին` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հետ համատեղ մեկամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել կառուցապատման ներդրումային ծրագրերի համակարգման խորհրդի աշխատակարգը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. նոյեմբերի 25 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. նոյեմբերի 25-ի N 1118-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
կառուցապատման ներդրումային ԾՐԱԳՐԵՐԻ համակարգման ԽՈՐՀՐԴԻ
Վ. Գաբրիելյան |
- ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար (խորհրդի նախագահ) |
Ն. Սարգսյան |
- ՀՀ քաղաքաշինության նախարար |
Ա. Սահակյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ |
Մ. Սարգսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ |
Հ. Դավթյան |
- ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական |
Ա. Մկրտչյան |
- ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ |
Կ. Արեյան |
- Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ) |
Ա. Բադալյան |
- ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ |
Տ. Բարսեղյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
Ա. Մկրտչյան |
- ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |