«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 հունվարի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 05016014
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
15 դեկտեմբերի 2015 թ. |
թիվ 263-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով հստակեցնել բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների լրացման կարգը,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «իա» կետերով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի ««Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ը հաստատելու մասին» թիվ 50-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ում (այսուհետ` Կանոնակարգ 3) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) Կանոնակարգ 3-ի 7-րդ կետում՝
ա. երկրորդ պարբերությունում «17-րդ,» բառից հետո լրացնել «17.1-ից 17.4-րդ,» բառերով,
բ. երկրորդ պարբերությունում «24.1.4» թվից հետո լրացնել «, 24.1.5» թիվը,
գ. երրորդ պարբերությունում «24.1.4» թիվը փոխարինել «24.1.5» թվով:
2) Կանոնակարգ 3-ի 25-րդ կետի 8)-րդ ենթակետում.
ա. 8-րդ պարբերությունում «արտերկրից» բառից հետո լրացնել «դեպի» բառը,
բ. 9-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. եթե ֆիզիկական անձի կողմից ստացված փոխանցման վճարողը իրավաբանական անձ է, ապա նշված միջոցը պետք է դասակարգել որպես «առևտրային»»,
գ. 10-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ. եթե ֆիզիկական անձի կողմից ստացված փոխանցման վճարողը ֆիզիկական անձ է, ապա այն պետք է դիտարկել որպես ոչ առևտրային նպատակով իրականացված ստացում և ընդգրկել «ոչ առևտրային» սյունակում միայն այն դեպքում, եթե փոխանցվող գումարի չափը չի գերազանցում 10 000 ԱՄՆ դոլարը կամ դրան համարժեք գումարը ներառյալ»,
դ. 10-րդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն` հետևյալ բովանդակությամբ.
«գ. եթե ֆիզիկական անձի կողմից ստացված փոխանցումները իրականացվել են դրամական փոխանցումների իրականացման միջազգային համակարգերով, ապա ստացումը դասակարգվում է որպես «ոչ առևտրային» (անկախ գումարի չափից), եթե բանկը չունի այլ տվյալներ, որը հանգեցնում է փոխանցումը դասակարգել որպես «առևտրային»:
3) Կանոնակարգ 3-ի Ձև թիվ 4 հաշվետվության 1-ին էջում 17-րդ սյունակից հետո լրացնել հետևյալ սյունակները.
Ամբողջական դրույքաչափի մեկ ութերորդի չափով | |||
ՀՀ դրամ |
ԱՄՆ դոլար |
Եվրո |
Այլ արտարժույթ |
17.1 |
17.2 |
17.3 |
17.4 |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
|