Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 դեկտեմբերի 2014 թվականի |
թիվ 13/12 |
քաղ. Սոչի
Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան՝ ապրանքների առանձին տեսակների դասակարգման մասին
Ապրանքների միատեսակ դասակարգման և Մաքսային միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթների իրականացումն ապահովելու նպատակներով՝ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիան
ՈՐՈՇԵՑ՝
1. Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ի, Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ-ի, Ռուսաստանի ԴՄԾ-ի կողմից հետևյալ որոշումների կամ պարզաբանումների ընդունումը համաձայնեցնել՝
1.1. եռաչափ ֆիզիկական օբյեկտ ստեղծելու համար հեղուկ պոլիմերային նյութ օգտագործող 3D-տպիչ սարքը (ըստ թվային 3D-մոդելի ֆիզիկական օբյեկտի շերտ առ շերտ ստեղծման մեթոդն օգտագործող սարք) ԱՏԳ ԱԱ-ի 1-ին մեկնաբանության հիմնական կանոնին համապատասխան՝ դասակարգվում է ՄՄ ԱՏԳ ԱԱ 8477 ապրանքային դիրքում:
1.2. Իր մեջ տեղակայված կափույրով և զգայուն տարրով կորպուս ունեցող սարքի տեսքով ներկայացված ջերմապահպանիչ, որի աշխատանքի սկզբունքը հիմնված է ֆիզիկական երևույթների վրա (ջերմաստիճանի փոփոխության դեպքում նյութի ընդարձակում կամ հալում), և որը ներկառուցվում է միջանցիկ անցքը բացելու կամ փակելու միջոցով հեղուկի հոսքը կարգավորելու համար նախատեսված շարժիչի հովացման համակարգում, ԱՏԳ ԱԱ-ի 1-ին մեկնաբանության հիմնական կանոնին համապատասխան՝ դասակարգվում է ՄՄ ԱՏԳ ԱԱ 8481 ապրանքային դիրքում:
2. Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ին, Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ-ին, Ռուսաստանի ԴՄԾ-ին՝ մինչև 2015 թվականի մայիսի 1-ն ընկած ժամկետում պատրաստել որոշումներ կամ պարզաբանումներ 1.1-1.2 կետերում նշված Մաքսային միության մաքսային օրենսգրքի՝ ապրանքների դասակարգմանն առնչվող 52-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան:
Նախագահ՝ |
Ա. Յու. Բելյանինով | |
Նախագահի տեղակալ՝ |
Դ. Ե. Երգոժին | |
Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ի նախագահի տեղակալ, Միավորված կոլեգիայի անդամ`
Հրապարակվել է կայքում 17 սեպտեմբերի 2015 թվական: |
Ս. Վ. Բորիսյուկ |