ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մայիսի 2015 թվականի N 447-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը՝
«Աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ուղղված ԵՀՔ գործողությունների ծրագրի իրականացմանը և ապագա ասոցացման համաձայնագրի գծով նախապատրաստական աշխատանքներին. փուլ 2» ֆինանսավորման համաձայնագրի N 1 հավելվածի 16-րդ ենթակետով նախատեսված պարտավորությունների իրականացման կոնկրետ միջոցառումների (օրենսդրական, կազմակերպչական, ֆինանսական) ծրագրի ճանապարհային քարտեզ նախապատրաստելու համար ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. մայիսի 27 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. մայիսի 27-ի N 447-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ս. Քրմոյան |
- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) |
Ս. Վասիլյան |
- ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) |
Ա. Խուդավերդյան | - Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
Ա. Մարկոսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ |
Դ. Համբարձումյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետ |
Հ. Գասպարյան |
- ՀՀ Նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության գլխավոր մասնագետ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |