ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 2015 թվականի N 752-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 716 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր», «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր», «Երևանի թաղային համայնքների իրավական ակտերի տեղեկագիր» և «Համայնքի իրավական ակտերի ժողովածու» պարբերականները պետական պատվերով ստացող պետական մարմիններին և հիմնարկներին բաշխելու մասին» N 716 որոշման N 1 հավելվածի 31-րդ կետում «Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. օգոստոսի 18 Երևան |