Գլխավոր տեղեկություն
Համար
N 497-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.06.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
10.06.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.06.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունիսի 2015 թվականի N 497-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) շենքի կառուցման շինարարական աշխատանքների ընթացքն ու խնդիրներն ուսումնասիրելու և համապատասխան առաջարկություն ներկայացնելու նպատակով`

1. Ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել աշխատանքային խմբի կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբին`

1) մեկամսյա ժամկետում ուսումնասիրել և ընկերության խորհրդին տրամադրել եզրակացություն «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության շենքի կառուցման շինարարական աշխատանքների առաջին փուլի ծավալների վերաբերյալ, խորհրդի քննարկմանը ներկայացնել շինարարության և ֆինանսավորման ծավալների վերաբերյալ ամփոփ տեղեկանք.

2) ընկերության խորհրդին ներկայացնել առաջարկություններ շինարարական աշխատանքների երկրորդ փուլի ժամկետների երկարաձգման մասին.

3) ընկերության խորհրդի քննարկմանը ներկայացնել շինարարական-նախագծային փաստաթղթերի փոփոխության հիմքով կազմված ծավալների համադրման ցանկը և փոփոխված ծավալաթերթ-նախահաշիվը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հունիսի 10

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

հունիսի 10-ի N 497-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Գ. Միրիջանյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

   

Տ. Ղուկասյան

- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի պետ

   

Մ. Սարիբեկյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի շինարարության քաղաքականության վարչության շինարարարական ծրագրերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար

   

Ա. Գրիգորյան

- ՀՀ առողջապահության նախարարության ֆինանսատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետ

   

Բ. Գաբրիելյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության գլխավոր մասնագետ

   

Մ. Դանիելյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության առաջատար մասնագետ

   

Գ. Բադալյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի քաղաքաշինական ծրագրերի իրականացման բաժնի առաջատար մասնագետ

   

Դ. Մելիք-Նուբարյան

- ՀՀ առողջապահության նախարարության «Ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող վարկային ծրագրի «Հիվանդանոցային համակարգի օպտիմալացում» բաղադրիչի համակարգող

   

Ա. Միրզոյան

- ՀՀ առողջապահության նախարարության «Ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ճարտարապետ (շինարարական աշխատանքների համակարգման մասնագետ)

Ա. Որսկանյան

- «Այգեձոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն ( համաձայնությամբ )

   

Գ. Ոսկանյան

- «Շինսերտիֆիկատ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տեխնիկական հսկողության ինժեներ (համաձայնությամբ )

   

Հ. Հարությունյան

- «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» փակ բաժնետրիական ընկերության տեխնիկական վերահսկիչ (համաձայնությամբ)

   

Ա. Ալեքսանյան

- «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» փակ բաժնետիրական ընկերության տեխնիկական վերահսկիչ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան