Գլխավոր տեղեկություն
Համար
N 783-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.08.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.08.2015
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.08.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 օգոստոսի 2015 թվականի N 783-Ա

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 21-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝

1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, երգչուհի Վարդուհի Խաչատրյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

 Վ. Գաբրիելյան

 

2015 թ. օգոստոսի 26

Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

օգոստոսի 26 -ի N 783-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Հ. Պողոսյան

- ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)

   

Պ. Սաֆարյան

- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

    

Ա. Առաքելյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ

   

Ս. Խաչատրյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

   

Ա. Սուքիասյան

- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

   

Ս. Հովհաննիսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

   

Ա. Ամիրյան

- «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի գործադիր
 տնօրեն (համաձայնությամբ)

   

Հովնան եպիսկոպոս
Հակոբյան

- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ
  (համաձայնությամբ)

   

Վ. Սուքիասյան

- Երևանի քաղաքապետարանի բնակչության սպասարկման
  ծառայության պետ (համաձայնությամբ)

   

Դ. Ղազարյան

- «Հայաստանի երաժշտական ընկերություն» հասարակական 
  կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

   

Ն. Նազարյան

- «Հայաստանի կամերային երաժշտության կենտրոն» ՊՈԱԿ-ի
 տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ)

   

Ռ. Մաթևոսյան

- երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ (համաձայնությամբ)

   

Դ. Բարսեղյան

- Վ. Խաչատրյանի թոռը (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան