ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2015 թվականի N 335-Ա
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերի պահանջներով `
1. «Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման ու բարելավման ծրագրի» շուրջ Եվրոպական ներդրումային բանկի ու Ասիական Զարգացման բանկի պատվիրակությունների հետ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Լիազորել բանակցային խմբի ղեկավարին՝ ստորագրել բանակցությունների արդյունքում կազմված արձանագրությունը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. ապրիլի 30 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. ապրիլի 30-ի N 335-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Գևորգյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (բանակցային խմբի ղեկավար) |
Ա. Առաքելյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ |
Գ.Գրիգորյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար |
Զ. Առուշանյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ներդրումային |
Լ. Հարությունյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային |
Հ. Գասպարյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային |
Ս. Մկրտչյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |