ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հոկտեմբերի 2011 թվականի N 1540-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ ու «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 9-ի N 731 որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության` «Ա. Մռավյանի անվան N 25 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` Երևան քաղաքի Զաքիյան փողոցի N 2 հասցեում գտնվող շենքի` 3678838 դրամ հաշվեկշռային արժեքով ու 1133.9 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (345.4 քառ. մետր առաջին հարկից, և 788.5 քառ. մետր մակերեսով չորրորդ հարկն ամբողջությամբ) (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ հետագայում այն Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու համար:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր՝ պայմանագրից բխող նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացնելով նրա միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|