ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մայիսի 2009 թվականի N 594-Ա
ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Տնտեսական բարեփոխումների բնականոն ընթացքն ապահովելու, այդ փուլում ստուգումների արդյունավետությունը բարձրացնելու, տնտեսության արդի մարտահրավերները հնարավորինս արագ հաղթահարելու, փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների շահերը համակողմանիորեն պաշտպանելու նպատակով և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածի 1-ին մասով և 89-րդ հոդվածի 4-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2009 թվականի հունիսի 1-ից «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով սահմանված պետական մարմինները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, նախորդող տարվա արդյունքներով մինչև 70 մլն դրամ շրջանառություն (ներառյալ ավելացված արժեքի հարկը) ունեցած ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ (այսուհետ՝ սույն որոշման իմաստով` փոքր և միջին ձեռնարկություններ` ՓՄՁ) ստուգումներ չեն կարող իրականացնել, բացառությամբ հետևյալ դեպքերի`
1) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում.
2) անձանց իրավունքների, կյանքի և առողջության պաշտպանության, պետության պաշտպանության և անվտանգության ապահովման դեպքերում (համապատասխան հիմնավորումներով)` միայն Հայաստանի Հանրապետության վարչապետի գրավոր համաձայնությամբ.
3) ՓՄՁ-ի ղեկավարի գրավոր դիմումի հիման վրա.
4) ՓՄՁ-ի սուբյեկտը լուծարելիս:
(1-ին կետը փոփ. 18.11.10 N 1493-Ա)
2. 2009 թվականի հունիսի 1-ի դրությամբ իրականացվող ստուգումները, բացառությամբ սույն որոշման 1-ին կետով նախատեսված դեպքերի, կասեցվում են:
(2-րդ կետը փոփ. 18.11.10 N 1493-Ա)
3. Ստուգումների կասեցման արգելքը վերանում է ստուգում իրականացնող այն մարմինների համար, որոնց ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը և ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներն ընդունվել և ուժի մեջ են մտել օրենքով սահմանված կարգով:
Սույն կետում նշված մարմինների ցանկը սահմանվում է N 1 հավելվածով:
(3-րդ կետը լրաց. 18.11.10 N 1493-Ա, խմբ. 23.10.13 N 1194-Ա)
3.1. Ստուգումների արգելքը չի տարածվում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության կողմից հանրակրթական դպրոցներում և նախադպրոցական կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 4-ի N 349-Ն որոշմամբ հաստատված NN 26 և 27 ստուգաթերթերով իրականացվող ստուգումների վրա:
(3.1-ին կետը լրաց. 21.05.15 N 526-Ա)
4. Սահմանել, որ ստուգում սկսելուց առաջ ստուգում իրականացնող անձը տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձին կամ նրան փոխարինող անձին ծանոթացնում է ռիսկի վրա հիմնված համակարգի էությանը, ստուգաթերթերով ստուգումների մոտեցումներին, ստուգման բողոքարկման իրավունքներին և ընթացակարգերին, որի մասին տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձը կամ նրան փոխարինող անձն ստորագրում է N 2 հավելվածում ներկայացված հայտարարության օրինակելի ձևը:
Սույն կետում նշված ստուգաթերթերով ստուգումների մոտեցումների մասին ծանուցումը չի վերաբերում «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին կետում նշված հարկային և մաքսային մարմինների կողմից իրականացվող ստուգումների, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացվող ստուգումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման համար իրականացվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ հսկողությանը:
(4-րդ կետը լրաց. 23.10.13 N 1194-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հունիսի 2 Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի N 594-Ա որոշման |
Ց ա ն կ
Ստուգում իրականացնող այն մարմինների, որոնց չի վերաբերում ստուգումների ԿԱՍԵՑՄԱՆ արգելքը
(հավելվածը լրաց. 23.10.13 N 1194-Ա, 14.05.15 N 502-Ա)
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի N 594-Ա որոշման |
Օրինակելի ձև
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՍՏՈՒԳՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻՆ ԾԱՆՈՒՑՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ մասին
Հայտնում եմ, որ ստուգում սկսելուց առաջ ստուգում իրականացնող մարմնի ներկայացուցչի կողմից ծանուցվել եմ ռիսկի վրա հիմնված համակարգի էությանը, ստուգաթերթերով ստուգումների մոտեցումներին, ստուգման բողոքարկման իրավունքներին և ընթացակարգերին, ինչի համար ստորագրում եմ:
__________________________________
__________________________________
__________________________________
Տնտեսավարող սուբյեկտի
պաշտոնատար անձ կամ
նրան փոխարինող ________________ _______________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը և զբաղեցրած պաշտոնը)
____ ______________ 201 թ.
(հավելվածը լրաց. 23.10.13 N 1194-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |