Գլխավոր տեղեկություն
Համար
N 310-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.04.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.04.08/20(1109) Հոդ.247
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.03.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մարտի 2015 թվականի N 310-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ավելացված արժեքի հարկի գծով առաջացած պարտավորությունների մարմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2015 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 421,178.6 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. ապրիլի 3
 Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
մարտի 10-ի N 310-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման N 11 հավելվածի N 11.14 աղյուսակում կատարվող լրացումները

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1.
Քաղաքականության միջոցառումներ
1.1 Ծառայություններ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Բուսասանիտարական մոնիթորինգ և անասնաբուժական միջոցառումների կազմակերպում

1059

ԱԾ01

Նկարագրությունը

Դաշտային հետազոտությունների միջոցով հանրապետությունում բույսերի առավել վնասակար և գրանցված սահմանափակ տարածում ունեցող կարանտին օրգանիզմների տարածման արեալի ճշտում ու նոր օջախների հայտնաբերում, անասնաբուժական միջոցառումների հաշվետվությունների ընդունում, ամփոփում, պատվաստանյութերի բաշխում մարզերին և ախտահանության աշխատանքներ

Քանակական

Հետազոտված տարածքներ, հա

       

0.0

0.0

0.0

0.0

Քանակական

Անասնաբուժական միջոցառումների կազմակերպում, համայնքների քանակը

               

Որակական

Մշակված չէ

       

0.0

0.0

0.0

0.0

Ժամկետայնության

Մշակված չէ

       

0.0

0.0

0.0

0.0

Մատուցվող
ծառայության
վրա կատարվող
ծախսը (հազ. դրամ)

     

x

107,821.7

107,821.7

107,821.7

107,821.7

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1059 Բուսաբուծության խթանում և բույսերի պաշտպանություն

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հողագործությունից ստացվող արդյունքի բարելավում

Ծառայության մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
«Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում

1116

ԱԾ01

Նկարագրությունը
Անասնաբուժական ծառայության հակահամաճարակային միջոցառումների, կենդանիների հիվանդությունների կանխարգելման աշխատանքների կազմակերպում և համակարգում

Քանակական

Պատվաստման միջոցառումների քանակը, հատ

       

0.0

0.0

0.0

0.0

Որակական

Մշակված չէ

       

0.0

0.0

0.0

0.0

Ժամկետայնության

Մշակված չէ

       

0.0

0.0

0.0

0.0

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

     

x

313,356.9

313,356.9

313,356.9

313,356.9

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1116 Անասնաբուժական ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Անասնահակահամաճարակային կայուն ֆոնի ապահովում

Ծառայության մատուցողի (մատուցողների) անվանումը
«Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
մարտի 10-ի N 310-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման N 11 հավելվածի N 12 աղյուսակում կատարվող լրացումը

 

Բաժին 2.

 

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

2015 թվականի
պետական բյուջե

ծրագիրը

միջոցառումը

(բաժինը/խումբը/դասը)

 

(հազ. դրամ)

1059

 

Ծրագիրը

 

Բուսաբուծության խթանում և բույսերի պաշտպանություն

 

Ծրագրի նկարագրությունը

 107,821.7

Բույսերի կարանտինային անվտանգության և բույսերի պաշտպանության ապահովում, բույսերի վնասակար օրգանիզմների բուսասանիտարական մոնիթորինգ և գյուղատնտեսական մշակաբույսերի և անտառի առավել վնասակար օրգանիզմների դեմ բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացում, սերմերի որակի ստուգում և սելեկցիոն նվաճումների պետական սորտափորձարկում, աջակցություն սերմաբուծությանը և երկրագործությանը

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Հողագործությունից ստացվող արդյունքի բարելավում

   

Քաղաքականության միջոցառումներ. ծառայություններ

 

ԱԾ01

 

Բուսասանիտարական մոնիթորինգ և անասնաբուժական միջոցառումների կազմակերպում

 107,821.7

Մատուցվող ծառայության նկարագրությունը

Դաշտային հետազոտությունների միջոցով հանրապետությունում բույսերի առավել վնասակար և գրանցված սահմանափակ տարածում ունեցող կարանտին օրգանիզմների տարածման արեալի ճշտում ու նոր օջախների հայտնաբերում, անասնաբուժական միջոցառումների հաշվետվությունների ընդունում, ամփոփում, պատվաստանյութերի բաշխում մարզերին և ախտահանության աշխատանքներ

     

Ծառայություն մատուցողի անվանումը «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ

 

1116

 

Ծրագիր

 

Անասնաբուժական ծառայություններ

 

Ծրագրի նկարագրությունը

 313,356.9

Առավել վտանգավոր և մարդու և կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների դեմ կենդանիների պատվաստման իրականացում

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Անասնահակահամաճարակային կայուն ֆոնի ապահովում

   

Քաղաքականության միջոցառումներ. ծառայություններ

 

ԱԾ01

 

Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում

 313,356.9

Մատուցվող ծառայության նկարագրությունը

Անասնաբուժական ծառայության հակահամաճարակային միջոցառումների, կենդանիների հիվանդությունների կանխարգելման աշխատանքների կազմակերպում և համակարգում

     

Ծառայություն մատուցողի անվանումը «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան