ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 դեկտեմբերի 2014 թվականի N 1205-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի հերթական` 15-րդ նիստին մասնակցելու համար 2014 թվականի դեկտեմբերի 8-10-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության՝ Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Կարեն Ճշմարիտյանինը, Գարեգին Մելքոնյանինը, Արթուր Մայսուրյանինը, Արտեմ Պետրոսյանինը, Արտյոմ Սեդրակյանինը և Քրիստինե Բեգլարյանինը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Պարույր Հովհաննիսյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. դեկտեմբերի 8 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. դեկտեմբերի 8-ի N 1205-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-10-Ը ԲՐՅՈՒՍԵԼ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Կ. Ճշմարիտյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարար (պատվիրակության ղեկավար) |
Գ. Մելքոնյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ |
Ա. Սեդրակյան |
- ՀՀ արդարադատության նախարարության համակարգի մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ |
Պ. Հովհաննիսյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Եվրոպայի վարչության պետ |
Ա. Մայսուրյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության հետ համագործակցության վարչության պետ |
Ա. Պետրոսյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ատոմային էներգետիկայի վարչության պետ |
Ք. Բեգլարյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |