Գլխավոր տեղեկություն
Համար
N 1205-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.12.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
08.12.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 դեկտեմբերի 2014 թվականի N 1205-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի հերթական` 15-րդ նիստին մասնակցելու համար 2014 թվականի դեկտեմբերի 8-10-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության՝ Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Կարեն Ճշմարիտյանինը, Գարեգին Մելքոնյանինը, Արթուր Մայսուրյանինը, Արտեմ Պետրոսյանինը, Արտյոմ Սեդրակյանինը և Քրիստինե Բեգլարյանինը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Պարույր Հովհաննիսյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. դեկտեմբերի 8

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

դեկտեմբերի 8-ի N 1205-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-10-Ը ԲՐՅՈՒՍԵԼ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Կ. Ճշմարիտյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարար (պատվիրակության ղեկավար)

Գ. Մելքոնյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

Ա. Սեդրակյան

- ՀՀ արդարադատության նախարարության համակարգի մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ

Պ. Հովհաննիսյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Եվրոպայի վարչության պետ

Ա. Մայսուրյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության հետ համագործակցության վարչության պետ

Ա. Պետրոսյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ատոմային էներգետիկայի վարչության պետ

Ք. Բեգլարյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան