Գլխավոր տեղեկություն
Համար
N 906-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.09.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.09.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.09.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.09.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 սեպտեմբերի 2014 թվականի N 906-Ա

 

ԼՈՒՍԻՆԵ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԵՎ ԱՐՄԻՆԵ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ` ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի Հանրապետության միանալու համար Ճանապարհային քարտեզի շրջանակներում «Մաքսային միությունում ներմուծման մաքսատուրքերի (համարժեք ազդեցություն ունեցող այլ տուրքերի, հարկերի և գանձումների) հաշվեգրման ու բաշխման կարգի սահմանման և կիրառման մասին» 2010 թվականի մայիսի 20-ի համաձայնագրի իրագործման և ներմուծման մաքսատուրքերի գումարների հաշվեգրման ու բաշխման մասին անդամ-պետությունների գանձապետարանների միջև տեղեկատվության փոխանակման մեխանիզմի մշակման հարցերին նվիրված խորհրդատվություններին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի գործառնական վարչության պետական բյուջեի հաշվառման բաժնի գլխավոր մասնագետներ Լուսինե Այվազյանի և Արմինե Սեյրանյանի` 2014 թվականի սեպտեմբերի 7-9-ը Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Լուսինե Այվազյանի՝ Մինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. սեպտեմբերի 17

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան