«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
16 ՀՈՒՆՎԱՐԻ 1998 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունվարի 1998 թվականի N 20
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 24-ի «Պոլիվինիլացետատ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 194 որոշման մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 7-ի N 494 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) որոշման 5-րդ կետում «1997 թվականի դեկտեմբերի 15-ի» բառերը փոխարինել «1998 թվականի փետրվարի 11-ի» բառերով.
բ) որոշման 7-րդ կետի «զ» ենթակետում «փետրվարի 15-ը» բառերը փոխարինել «մարտի 11-ը» բառերով.
գ) որոշման 8-րդ կետում «1997 թվականի դեկտեմբերի 15-ը» բառերը փոխարինել «1998 թվականի փետրվարի 11-ը» բառերով։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 24-ի «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 196 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 5-րդ կետում «1997 թվականի հոկտեմբերի 15-ի» բառերը փոխարինել «1998 թվականի փետրվարի 11-ի» բառերով.
բ) որոշման 7-րդ կետի «գ» ենթակետում «1997 թվականի նոյեմբերի 15-ը» բառերը փոխարինել «1998 թվականի մարտի 11-ը» բառերով.
գ) որոշման 8-րդ կետում «1997 թվականի հոկտեմբերի 15-ը» բառերը փոխարինել «1998 թվականի փետրվարի 11-ը» բառերով։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 24-ի «Երևանի կոնյակի գործարան» պետական ձեռնարկությունը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 199 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 7-ի N 494 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 4-րդ կետում «1997 թվականի դեկտեմբերի 15-ի» բառերը փոխարինել «1998 թվականի փետրվարի 4-ի» բառերով.
բ) որոշման 6-րդ կետի «դ» ենթակետում «փետրվարի 15-ը» բառերը փոխարինել «մարտի 4-ը» բառերով.
գ) որոշման 7-րդ կետում «1997 թվականի դեկտեմբերի 15-ը» բառերը փոխարինել «1998 թվականի փետրվարի 4-ը» բառերով։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 16-ից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |