Գլխավոր տեղեկություն
Համար
N 1011-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.10.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.10.01/52(1065).1 Հոդ.878.10
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.09.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.09.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 սեպտեմբերի 2014 թվականի N 1011-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 305-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված՝ հանրակացարանային բնակելի տարածքների նվիրատվության կարգը հաստատելու մասին» N 305-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման վերնագրից և տեքստից, ինչպես նաև որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի վերնագրից և տեքստից հանել «հանրակացարանային» բառը.

2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի 3-րդ կետի`

ա. 2-րդ ենթակետը «էջով» բառից հետո լրացնել «, կամ նույնականացման քարտի պատճենը.» բառերով,

բ. 3-րդ և 4-րդ ենթակետերն «անձնագրերի» բառից հետո լրացնել «կամ նույնականացման քարտերի» բառերով,

գ. 5-րդ ենթակետը «վերաբերյալ» բառից հետո լրացնել «, ինչպես նաև նվիրվող բնակելի տարածքի հատակագիծը՝ կազմված և հաստատված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով,

դ. 7-րդ ենթակետը «գույքի» բառից հետո լրացնել «(բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի)» բառերով, իսկ «գրանցման» բառից հետո՝ «կամ օտարման» բառերով.

3) կարգի 4-րդ կետը «տեղեկատվության» բառից հետո լրացնել «, ինչպես նաև անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականների» բառերով.

4) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված ցանկը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի: Ընդ որում, սույն որոշման հավելվածի ցանկում չներառված, սակայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա նվիրաբերված տարածքների մասին պայմանագրերը ենթակա են սահմանված կարգով կնքման.

5) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին և 1.2-րդ կետերով.

«1.1. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված ցանկում չներառված բնակելի տարածքները կարող են նվիրվել սույն որոշմամբ հաստատված կարգով` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա:

1.2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության Արմավիրի, Հայաստանի Հանրապետության Լոռու, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման N 2 հավելվածի ցանկի 1-ին, 2-րդ, 6-րդ, 8-րդ, 12-րդ, 13-րդ, 47-50-րդ, 63-րդ, 65-րդ, 67-77-րդ, 79-րդ, 82-84-րդ, 86-րդ, 88-90-րդ և 93-96-րդ տողերում նշված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ 1999 թվականի հունվարի 1-ից հետո քաղաքացիներին պաշտոնեական (ծառայողական) օգտագործման համար հատկացված բնակարանների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից առանձնացված այլ բնակարանների նվիրատվության մասով՝ 2015 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2014 թ. սեպտեմբերի 25
Երևան

 

 

 

 Հավելված

 ՀՀ կառավարության 2014 թվականի

  սեպտեմբերի 11-ի N 1011-Ն որոշման

 

 

 «Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2011 թվականի

 մարտի 24-ի N 305-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

NN
ը/կ

Անշարժ գույքի անվանումը

Գտնվելու վայրը

1

2

3

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն

1.

Հանրակացարան

քաղ. Երևան, Արցախի 61

2.

Բնակարան (ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախկին հանրակացարանի բնակարան)

քաղ. Երևան, Հալաբյան 48

3.

Բնակարան (ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախկին հանրակացարանի բնակարան)

քաղ. Երևան, Աճառյան 44

4.

Ծառայողական բնակարան (ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախկին հանրակացարանի բնակարան)

քաղ. Երևան, Շարուրի 22/1

5.

Ծառայողական բնակարան (ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախկին հանրակացարանի բնակարան)

քաղ. Երևան, Սևանի 124

6.

Ծառայողական բնակարան (ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախկին հանրակացարանի բնակարան)

քաղ. Երևան, Հատիսի 4

7.

Ծառայողական բնակարան (ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախկին հանրակացարանի բնակարան)

ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Արթիկ, Շահումյան 5

8.

Բնակարան (ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախկին հանրակացարանի բնակարան)

քաղ. Երևան,Դավթաշեն, 4-րդ թաղ., 46/10

9.

Նախկին ՀՀ ներքին գործերի նախարարության Հայաստանի փրկարար ծառայության հանրակացարան

քաղ. Երևան, Լենինականի 9

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

10.

«Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ի հանրակացարան

ՀՀ Արարատի մարզ, գյուղ Դարբնիկ, 5-րդ փող., 1

11.

«Գավառի ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ի հանրակացարան

ՀՀ Գեղարքունիքի մարզ,
քաղ. Գավառ, Ազատության 38

12.

Բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի ուսուցչի տուն, 1

ՀՀ Լոռու մարզ, քաղ. Ստեփանավան,
Երիտասարդական 51

13.

Բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի ուսուցչի տուն, 2

ՀՀ Լոռու մարզ, քաղ. Ստեփանավան,
Երիտասարդական 51

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

14.

Հանրակացարան

քաղ. Երևան, Վարդաշեն, 6-րդ փող.,շենք 68ա

15.

«Շիրակ» օդանավակայանի բնակելի շենք («Գյումրու «Շիրակ» օդանավակայան» ՓԲԸ-ի նախկին հանրակացարան)

ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Արևելյան 3

16.

«Շիրակ» օդանավակայանի բնակելի շենք («Գյումրու «Շիրակ» օդանավակայան» ՓԲԸ-ի նախկին հանրակացարան)

ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Արևելյան 2

17.

Հանրակացարան

ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, «Շիրակ» օդանավակայան, 3

18.

Բերդավանի ուսուցչի տուն

ՀՀ Տավուշի մարզ, գյուղ Բերդավան, 25-րդ փող., շենք 5

19.

Հանրակացարան

քաղ. Երևան, Վարդաշեն, 6-րդ փող., շենք 68

20.

Հանրակացարան

ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Վ. Սարգսյան 5ա

21.

Ուսուցչի տուն

ՀՀ Գեղարքունիքի մարզ, Ձորագյուղի համայնք

22.

Ուսուցչի տուն

ՀՀ Գեղարքունիքի մարզ, Վարդաձորի համայնք, Ալաշկերտի 43

23.

Ուսուցչի տուն

ՀՀ Գեղարքունիքի մարզ, Դպրաբակի համայնք

24.

Ուսուցչի տուն

ՀՀ Գեղարքունիքի մարզ, Փոքր Մասրիկի համայնք

25.

Հանրակացարան

ՀՀ Արարատի մարզ, քաղ. Արարատ, Աբովյան 12

26.

Հանրակացարան

քաղ. Երևան, Մոլդովական 70

27.

«Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի հանրակացարան

ՀՀ Արագածոտնի մարզ,
քաղ. Աշտարակ, Գիտավան

28.

«Երևանի պետական էլեկտրատեխնիկական քոլեջ» ՊՈԱԿ-ի հանրակացարան

քաղ. Երևան, Թբիլիսյան խճ., շենք 5

29.

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ-ի հանրակացարան

ՀՀ Արագածոտնի մարզ,
քաղ. Աշտարակ, Գիտավան,
1-ին մասնաշենք,
2-րդ մասնաշենք,
3-րդ մասնաշենք

30.

Հանրակացարան

քաղ. Երևան, Աճառյան 20/3

31.

Բնակարան

քաղ. Երևան, Նորքի Այգիներ, 227

32.

Հանրակացարան

քաղ. Երևան, Շիրակի 2ա, N 7

33.

Հանրակացարան

քաղ. Երևան, Արցախի 4-րդ նրբ., շենք 10/2

34.

Հանրակացարան

ՀՀ Սյունիքի մարզ, քաղ. Գորիս, Կոմերիտմիության 2

35.

Հանրակացարան

ՀՀ Սյունիքի մարզ, քաղ. Սիսիան, Չարենցի 12

36.

Հանրակացարան

քաղ. Երևան, Վարդաշեն, 6-րդ փող., շենք 66/1

37.

Հանրակացարան

ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Գողթ

38.

Հանրակացարան (Ճարտարագիտական քոլեջի նախկին հանրակացարան)

ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Հատիսի փող.

39.

Ուսուցչի տուն (Բյուրեղավանի՝ ծնողական խնամքից զրկված երեխաների թիվ 1 հատուկ դպրոցի)

ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Բյուրեղավան

40.

Ուսուցչի տուն

ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Ֆանտան, 1-ին փող., N 5

41.

Ուսուցչի տուն

ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Աղավնաձոր

42.

Բնակարան

ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Հրազդան, Կենտրոն թաղ., 44ա, բն. 1

43.

Հանրակացարան

քաղ. Երևան, Մանուկյան 31

44.

«Ռադիո» ՊՓԲԸ-ի հանրակացարան

ՀՀ Գեղաքունիքի մարզ, գյուղ Նորատուս

45.

Հանրակացարան

ՀՀ Լոռու մարզ, քաղ. Վանաձոր, Աբովյան 64

46.

Բնակելի շենք

քաղ. Երևան, Շենգավիթի համայնք, Մասիսի նրբ., 99/3

47.

Ուսուցչի տուն

ՀՀ Տավուշի մարզ, գյուղ Արճիս, 3-րդ փող., N 2

48.

Ուսուցչի տուն

ՀՀ Տավուշի մարզ, գյուղ Պառավաքար, 4-րդ փող., շենք 7, բն. 2

49.

Ուսուցչի տուն

ՀՀ Տավուշի մարզ, գյուղ Ոսկեվան, 1-ին փող., N 13

50.

Ուսուցչի տուն

ՀՀ Տավուշի մարզ, Նավուրի համայնք

51.

Ուսուցչի տուն

ՀՀ Գեղարքունիքի մարզ, Ձորավանքի համայնք

52.

Նախկին դպրոցի շենք

ՀՀ Արմավիրի մարզ, Ոսկեհատի համայնք, Բարեկամության 83

53.

Բնակելի տուն (քոթեջ)

ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Երևանյան խճ., 35

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

54.

Բնակելի շենք N 20

ՀՀ Վայոց ձորի մարզ,
Վարդահովտի համայնք

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարան

55.

Ուսուցչի տուն

ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Բաղրամյան

56.

«Վաղարշապատի Ներսիսյան թիվ 6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի հանրակացարան

ՀՀ Արմավիրի մարզ, քաղ. Էջմիածին, Խորենացու 101

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարան

57.

Շատինի ուսուցչի տուն

ՀՀ Վայոց ձորի մարզ, գյուղ Շատին, 15-րդ փող., շենք 3

58.

Քարագլխի ուսուցչի տուն

ՀՀ Վայոց ձորի մարզ, գյուղ Քարագլուխ, 7-րդ փող., շենք 3

59.

Աղավնաձորի ուսուցչի տուն

ՀՀ Վայոց ձորի մարզ, գյուղ Աղավնաձոր, 3-րդ փող., շենք 3

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարան

60.

Դպրոցի հին շենք

ՀՀ Գեղարքունիքի մարզ, գյուղ Ձորավանք, 1-ին փող., շենք 9

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարան

61.

Ուսուցչի տուն

ՀՀ Տավուշի մարզ, գյուղ Արծվաբերդ, 13-րդ փող., շենք 12/1

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարան

62.

Ոսուցչի տուն

ՀՀ Լոռու մարզ, գյուղ Ագարակ, փող., 13/6

63.

Ուսուցչի տուն

ՀՀ Լոռու մարզ, գյուղ Արևածագ

64.

Ուսուցչի տուն

ՀՀ Լոռու մարզ, գյուղ Ճոճկան

65.

Ուսուցչի տուն

ՀՀ Լոռու մարզ, գյուղ Դեբետ

66.

Հանրակացարան

ՀՀ Լոռու մարզ, գյուղ Գարգառ,
Վ. Բալայանի անվան միջնակարգ դպրոց

67.

Ուսուցչի տուն

ՀՀ Լոռու մարզ, գյուղ Կաթնաղբյուր

68.

Ուսուցչի տուն

ՀՀ Լոռու մարզ, գյուղ Լեռնահովիտ

69.

Ուսուցչի տուն

ՀՀ Լուռու մարզ, գյուղ Լորուտ

70.

Ուսուցչի տուն

ՀՀ Լոռու մարզ, գյուղ Մարգահովիտ

71.

Ուսուցչի տուն

ՀՀ Լոռու մարզ, գյուղ Նորաշեն

72.

Փայտե տնակ

ՀՀ Լոռու մարզ, գյուղ Պուշկինո

73.

Ուսուցչի տուն

ՀՀ Լոռու մարզ, գյուղ Սարչապետ

74.

Ուսուցչի տուն

ՀՀ Լոռու մարզ, գյուղ Սվերդլով

75.

Ուսուցչի տուն

ՀՀ Լոռու մարզ, Ուրասարի համայնք

76.

Ուսուցչի տուն

ՀՀ Լոռու մարզ, գյուղ Ուռուտ, 1-ին փող., 3-րդ նրբ., շենք 2/2

77.

Ինտերնատի շենք

ՀՀ Լոռու մարզ, գյուղ Օձուն, 5-րդ փող., 4-րդ փակուղի, շենք 10

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարան

78.

Ուսուցչի տուն

ՀՀ Արագածոտնի մարզ,
գյուղ Ուջան, Անդրանիկի 29

79.

Ուսուցչի տուն

ՀՀ Արագածոտնի մարզ,
գյուղ Բյուրական

80.

Ուսուցչի տուն

ՀՀ Արագածոտնի մարզ,
գյուղ Նիգավան

81.

Ուսուցչի տուն

ՀՀ Արագածոտնի մարզ,
գյուղ Հարթավան

82.

Ուսուցչի տուն

ՀՀ Արագածոտնի մարզ,
գյուղ Շամիրամ

83.

Ուսուցչի տուն

ՀՀ Արագածոտնի մարզ,
գյուղ Ափնագյուղ

84.

Ուսուցչի տուն

ՀՀ Արագածոտնի մարզ,
գյուղ Աշնակ

85.

Ուսուցչի տուն

ՀՀ Արագածոտնի մարզ,
գյուղ Ավան

86.

Ուսուցչի տուն

ՀՀ Արագածոտնի մարզ,
գյուղ Դաշտադեմ

87.

Ուսուցչի տուն

ՀՀ Արագածոտնի մարզ,
գյուղ Դավթաշեն

88.

Ուսուցչի տուն

ՀՀ Արագածոտնի մարզ,
գյուղ Հակո

89.

Ուսուցչի տուն

ՀՀ Արագածոտնի մարզ,
գյուղ Հնաբերդ

90.

Ուսուցչի տուն

ՀՀ Արագածոտնի մարզ,
գյուղ Կարմրաշեն

91.

Ուսուցչի տուն

ՀՀ Արագածոտնի մարզ,
գյուղ Կոշ

92.

Ուսուցչի տուն

ՀՀ Արագածոտնի մարզ,
գյուղ Վարդենուտ

93.

Ուսուցչի տուն

ՀՀ Արագածոտնի մարզ,
գյուղ Ներքին Սասնաշեն

94.

Ուսուցչի տուն

ՀՀ Արագածոտնի մարզ,
գյուղ Մաստարա

95.

Ուսուցչի տուն

ՀՀ Արագածոտնի մարզ,
գյուղ Լեռնապար

96.

Ուսուցչի տուն

ՀՀ Արագածոտնի մարզ,
գյուղ Սորիկ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան