ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մայիսի 2014 թվականի N 452-Ա
ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԻԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ուկրաինայում կայանալիք՝ Ուկրաինայի նախագահական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2014 թվականի մայիսի 20-29-ը Կիև (Ուկրաինա) գործուղել Հայաստանի Հանրապետության դիտորդական առաքելության պատվիրակություն` համաձայն N 1 հավելվածի:
2. Պատվիրակության անդամների` Կիև գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի` հիմք ընդունելով Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության/Ժողովրդական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) ներկայացրած գործուղման հաշվարկները` համաձայն N 2 հավելվածի:
3. Պատվիրակության կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների` Կիև գործուղման հետ կապված ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով։
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. մայիսի 19 Երևան |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2014 թ. մայիսի 19-ի N 452-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-29-Ը ԿԻԵՎ ՄԵԿՆՈՂ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ս. Չամանյան |
- «Մարդկային զարգացում» ՀԿ-ի ծրագրի ղեկավար (համաձայնությամբ) |
Տ. Քոչարյան |
- Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի խորհրդատու, մեդիա մասնագետ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2014 թ. մայիսի 19-ի N 452-Ա որոշման |
Տեղաշարժման/ տրանսպորտային ծախսեր |
Եվրո |
Օդանավակայան / երկաթուղային կայարան տեղափոխում /Կիև և շրջաններ/ |
30 |
Ներքաղաքային տեղաշարժ / կարճաժամկետ դիտորդների բրիֆինգի և դե-բրիֆինգի վայրեր/ |
20 |
Երկրի տարածքում տեղաշարժ / դիտորդական առաքելություն իրականացնելու համար նախատեսված վայրեր/ |
120 |
Կապի միջոցներ / հեռախոսային քարտեր, հեռախոսներ/ |
20 |
Բրիֆինգի համար նախատեսված ծախսեր/ բրիֆինգ, դե-բրիֆինգ, սնունդ/ |
150 |
Յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար ԺՀՄԻԳ կողմից գանձվող գումարի չափը |
340 եվրո |
Վարորդ /յուրաքանչյուր դիտորդի կողմից օրական 35 եվրո, 6 օր |
210 |
Վառելիք / յուրաքանչյուր դիտորդի կողմից օրական 15 եվրո, 6 օր |
90 |
Թարգմանիչ / յուրաքանչյուր դիտորդի կողմից օրական 35 եվրո, 6 օր |
210 |
Փաստաթղթերի փոխանցում /յուրաքանչյուր դիտորդի կողմից/ |
10 |
Հյուրանոց յուրաքանչյուր դիտորդի համար / 9 գիշեր յուրաքանչյուր օրվա համար առավելագույնը 110 եվրո |
900 |
Սնունդ և այլ ծախսեր /յուրաքանչյուր դիտորդի համար օրական 40 եվրո, առավելագույնը 10 օր/ |
400 |
Բնակության վայր և սնունդ թարգմանչի համար, եթե կա անհրաժեշտություն /յուրաքանչյուր դիտորդի կողմից օրական 35 եվրո 4 օրվա համար/ |
140 |
Բնակության վայր և սնունդ վարորդի համար, եթե կա անհրաժեշտություն /յուրաքանչյուր դիտորդի կողմից օրական 35 եվրո 4 օրվա համար/ |
140 |
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԻՏՈՐԴԻՆ ԱՌՁԵՌՆ ՎՃԱՐՎԵԼԻՔ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ |
2.100 եվրո |
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԻՏՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ |
2.440 եվրո |
Երևան-Կիև -Երևան ինքնաթիռի տոմսի արժեքը |
մոտավորապես 400 եվրո |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |