Գլխավոր տեղեկություն
Համար
N 452-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.05.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.05.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.05.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.05.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մայիսի 2014 թվականի N 452-Ա

 

ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԻԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Ուկրաինայում կայանալիք՝ Ուկրաինայի նախագահական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2014 թվականի մայիսի 20-29-ը Կիև (Ուկրաինա) գործուղել Հայաստանի Հանրապետության դիտորդական առաքելության պատվիրակություն` համաձայն N 1 հավելվածի:

2. Պատվիրակության անդամների` Կիև գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի` հիմք ընդունելով Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության/Ժողովրդական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) ներկայացրած գործուղման հաշվարկները` համաձայն N 2 հավելվածի:

3. Պատվիրակության կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների` Կիև գործուղման հետ կապված ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. մայիսի 19

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2014 թ.

մայիսի 19-ի N 452-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-29-Ը ԿԻԵՎ ՄԵԿՆՈՂ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ս. Չամանյան

- «Մարդկային զարգացում» ՀԿ-ի ծրագրի ղեկավար (համաձայնությամբ)

   
Տ. Քոչարյան

- Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի խորհրդատու, մեդիա մասնագետ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2014 թ.

մայիսի 19-ի N 452-Ա

որոշման

 

Տեղաշարժման/ տրանսպորտային ծախսեր

Եվրո

Օդանավակայան / երկաթուղային կայարան տեղափոխում /Կիև և շրջաններ/

30

Ներքաղաքային տեղաշարժ / կարճաժամկետ դիտորդների բրիֆինգի և դե-բրիֆինգի վայրեր/

20

Երկրի տարածքում տեղաշարժ / դիտորդական առաքելություն իրականացնելու համար նախատեսված վայրեր/

120

Կապի միջոցներ / հեռախոսային քարտեր, հեռախոսներ/

20

Բրիֆինգի համար նախատեսված ծախսեր/ բրիֆինգ, դե-բրիֆինգ, սնունդ/

150

Յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար ԺՀՄԻԳ կողմից գանձվող գումարի չափը

340 եվրո

Վարորդ /յուրաքանչյուր դիտորդի կողմից օրական 35 եվրո, 6 օր

210

Վառելիք / յուրաքանչյուր դիտորդի կողմից օրական 15 եվրո, 6 օր

90

Թարգմանիչ / յուրաքանչյուր դիտորդի կողմից օրական 35 եվրո, 6 օր

210

Փաստաթղթերի փոխանցում /յուրաքանչյուր դիտորդի կողմից/

10

Հյուրանոց յուրաքանչյուր դիտորդի համար / 9 գիշեր յուրաքանչյուր օրվա համար առավելագույնը 110 եվրո

900

Սնունդ և այլ ծախսեր /յուրաքանչյուր դիտորդի համար օրական 40 եվրո, առավելագույնը 10 օր/

400

Բնակության վայր և սնունդ թարգմանչի համար, եթե կա անհրաժեշտություն /յուրաքանչյուր դիտորդի կողմից օրական 35 եվրո 4 օրվա համար/

140

Բնակության վայր և սնունդ վարորդի համար, եթե կա անհրաժեշտություն /յուրաքանչյուր դիտորդի կողմից օրական 35 եվրո 4 օրվա համար/

140

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԻՏՈՐԴԻՆ ԱՌՁԵՌՆ ՎՃԱՐՎԵԼԻՔ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ

2.100 եվրո

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԻՏՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ

2.440 եվրո

Երևան-Կիև -Երևան ինքնաթիռի տոմսի արժեքը

մոտավորապես

400 եվրո

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան