Գլխավոր տեղեկություն
Համար
N 356-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.04.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.04.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.04.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.04.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 ապրիլի 2014 թվականի N 356-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆՏԱՆԻՔԻ ՏԱՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ՏԱՐՎԱ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ՄԱԿ-ի 2013 թվականի նոյեմբերի 22-ի 2014 թվականը ընտանիքի տարի հայտարարելու մասին որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետությունում հայտարարել Ընտանիքի տարի` նկատի ունենալով 2014 թվականի ապրիլի 7-ից 2015 թվականի ապրիլի 7-ը ընկած ժամանակահատվածը:

2. Հաստատել Ընտանիքի տարվա կապակցությամբ անցկացվող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի։

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին ու Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին` ապահովել սույն որոշմամբ հաստատված միջոցառումների իրականացումը:

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին հաստատել Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում Ընտանիքի տարվա կապակցությամբ իրականացվելիք տեղական միջոցառումների ծրագրեր:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. ապրիլի 3

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

ապրիլի 3-ի N 356-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

Ընտանիքի տարվա կապակցությամբ անցկացվող միջոցառումների

 

NN

ը/կ

Միջոցառման

անվանումը

Միջոցառման նկարագիրը/ ակնկալվող արդյունքը

Կատարողը

Համակատարողը

Ժամկետը

Ֆինանսական ապահովումը

1

2

3

4

5

6

7

1.

«Ընտանիքի տարի» հանդիսավոր հայտարարում

ՀՀ վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի հանդիսավոր նիստի ընթացքում ՀՀ վարչապետը կտեղեկացնի 2014 թվականը Ընտանիքի տարի հայտարարելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման մասին, կանդրադառնա միջոցառումների ցանկին, կհայտարարի «Լավագույն կին-գործարար», «Լավագույն համայնք» և «Լավագույն լրագրող» ՀՀ վարչապետի 2015 թվականի մրցանակաբաշխությունների յուրահատուկ մոտեցումները՝ կապված Ընտանիքի տարվա հետ։

ՀՀ կառավարության աշխատակազմ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

2014 թ. ապրիլի 4

Ֆինանսավորում չի պահանջվում։

2.

«Իմ ընտանիքի պատմությունը» թեմայով շարադրությունների հանրապետական մրցույթի անցկացում

ՀՀ բոլոր դպրոցներում կանցկացվի «Իմ ընտանիքի պատմությունը» թեմայով շարա-դրությունների մրցույթ, որի արդյունքները կամփոփվեն ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծված հեղինակավոր ժյուրիի կողմից։ Լավագույն շարադրությունների հեղինակները կարժանանան պարգևատրման։

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

 

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

2014 թ.

ապրիլ-մայիս

Ֆինանսավորում չի պահանջվում։

3.

Ուսանողական ընտանիքների կարիքների գնահատում և նրանց աջակցության ծրագրերի մշակում

Ուսանողական խորհուրդների կողմից կուսումնասիրվեն և կգնահատվեն ուսանողական ընտանիքների կարիքները, որի հիման վրա՝ մասնակցային հիմունքներով, կմշակվեն աջակցության ծրագրեր: Ծրագրերը կներկայացվեն ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների քննարկմանն ու տարեկան/ հեռանկարային ծրագրերում ներառելու նպատակով: Անհրաժեշտության դեպքում՝ առաջարկություններ կներկայացվեն նաև ՀՀ կառավարության աշխատակազմ՝ համապատասխան որոշումներ ընդունելու նպատակով։

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

 

ՀՀ առողջապահության նախարարություն

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

«Հայաստանի երիտասարդական հիմնադրամ» ՀԿ

(համաձայնությամբ)

2014 թ. հոկտեմբեր-նոյեմբեր

օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ

4.

 «Հայկական ավանդական հարսանիք» տոնական միջոցառումների անցկացում

ՀՀ մարզերում և Երևանում կանցկացվեն «Հայկական ավանդական հարսանիք» տոնական միջոցառումներ՝ նորաստեղծ ուսանողական, ինչպես նաև ոսկե և ադամանդե հարսանիք նշող ընտանիքների մասնակցությամբ

ՀՀ մարզպետարաններ

 

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

 

ՀՀ մշակույթի նախարարություն

 

ՀԿ-ներ

(համաձայնությամբ)

2014 թ. սեպտեմբեր-նոյեմբեր

օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ

5.

Թանգարաններում, գրադարաններում ընտանիքի տարվան նվիրված թեմատիկ ցուցահանդեսների ու միջոցառումների անցկա-

ցում

Հանրապետական, մարզային և տեղական նշանակության թանգարաններում և գրադարաններում կկազմակերպվեն թեմատիկ ցուցահանդեսներ, դպրոցահասակ երեխաների համար կանցկացվեն «բաց դասեր», սեմինարներ, քննարկումներ՝ ընտանեկան հարցերի շուրջ։

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

 

Երևանի

քաղաքապետարան (համաձայնությամբ)

 

ՀԿ-ներ

(համաձայնությամբ)

տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում։

6.

ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքում «Ընտանիքի առողջություն» դարանի ստեղծում

www.moh.am կայքէջում կտեղադրվեն և պարբերաբար կթարմացվեն տեղեկություններ, այդ թվում՝ բժշկական խորհուրդներ, հոդվածներ, պարզաբանումներ՝ ընտանիքի առողջության հետ կապված հարցերի վերաբերյալ: Հատուկ պատուհան կառանձնացվի հաճախակի հնչող հարցերի մասնագիտացված պատասխաններին և պարզաբանումներին։

ՀՀ առողջապահության նախարարություն

 

տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում։

7.

«Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա հանրապետական մրցույթի շրջանակներում բազմազավակ մարզական ընտանիքների խրախուսում

ՀՀ մարզերում և Երևանում անցկացված նախնական փուլերի մասնակից բազմազավակ ընտանիքներին աջակցություն և խրախուսում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

 

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

2014 թ.

 հունիս-օգոստոս

ՀՀ պետական բյուջե և օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ

8.

Խնամատար ընտանիքների խրախուսում, նրանց մասին հեռուստահաղորդման պատրաստում և հեռարձակում

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի առաջին ալիքով կհեռարձակվի հաղորդում խնամատար ընտանիքների մասին: Միաժամանակ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից խնամատար ընտանիքներին հանդիսավոր պայմաններում կհանձնվեն շնորհալակագրեր և այլ պարգևներ։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀԿ-ներ

 

դոնոր

կազմակերպություններ (համաձայնությամբ)

2014 թ.

հունիսի 1

ՀՀ պետական բյուջե և օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ

9.

Սոցիալապես անապահով` 9 և ավելի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծում

ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` 9 և ավելի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային կարիքների ուսումնասիրում, ընտանիքների հետ խնդիրների քննարկում և, ըստ այդմ, բնակարանային խնդրի լուծում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

 

ՀՀ մարզպետարաններ

 

ՏԻՄ-եր (համաձայնությամբ)

2014-2015 թթ. ընթացքում

 օրենքով չարգելված այլ ֆինանսավորման աղբյուրներ

10.

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի նոր բաղադրիչի ներդրում

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում մարզաբնակ, ինչպես նաև սահմանամերձ շրջաններում բնակվող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման նպատակով արտոնյալ պայմաններով հիպոթեքային վարկերի տրամադրում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

2014 թ. նոյեմբեր

օրենքով չարգելված այլ ֆինանսավորման աղբյուրներ

11.

Ընտանեկան մասնագիտական դինաստիաների փառաբանման և մեծարման հանդիսությունների կազմակերպում

Տարբեր մասնագիտական օրերին նվիրված հանդիսությունների ժամանակ հատուկ ուշադրության կարժանանան ընտանեկան մասնագիտական դինաստիաները, որոնց ներկայացուցիչներին կհանձնվեն յուրահատուկ պարգևներ։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ տարածքային

կառավարման նախարարություն

 

ՀՀ առողջապահության նախարարություն

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

ՀՀ մշակույթի նախարարություն

 

ՀՀ պաշտպանության նախարարություն

 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

 

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

 

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ մարզպետարաններ

 

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

2014-2015 թթ.

ՀՀ պետական բյուջե և օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ

12.

Երևանի վարչական շրջաններում և մարզերում «Հերոսի ընտանիք»

տոնական միջոցառումների կազմակերպում

ՀՀ մարզերում և Երևանում ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ կկազմակերպվեն տոնական միջոցառումներ ՀՀ ազգային հերոսի կոչում ունեցող և Մարտական խաչ 1-ին և 2-րդ աստիճանի շքանշանակիր անձանց և (կամ) նրանց ընտանիքների հետ Երևանի Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում կկազմակերպվի տոնական համերգ` այդ ընտանիքների անդամների համար։

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր

ՀՀ ոստիկանություն

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

 

ՀՀ մշակույթի նախարարություն

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

 

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

 

ՀԿ-ներ (համաձայնությամբ)

2014 թ.

 մայիսի 15

ՀՀ պետական բյուջե և օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ

13.

Մարզաբնակ երիտասարդ ընտանիքներին մատչելի բիզնես վարկերի տրամադրման ծրագրի ներդրում

Երիտասարդ ընտանիքների ձեռնարկատիրական գործունեությանն աջակցելու նպատակով ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ կստեղծվի աշխատանքային խումբ, որը կմշակի և ՀՀ կառավարության քննարկմանը կներկայացնի մարզաբնակ երիտասարդ ընտանիքներին մատչելի բիզնես վարկերի տրամադրման հայեցակարգը և միջոցառումների ծրագիրը։

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

2014 թ. նոյեմբեր

Ֆինանսավորում չի պահանջվում։

14.

Հայաստանի Հանրապետության «Ծնողական փառք» առաջին մեդալների հանդիսավոր հանձնում՝ բազմազավակ ծնողներին

«ՀՀ պետական պարգևների մասին» ՀՀ օրենքում լրացում կկատարվի և կներդրվի նոր՝ «Ծնողական փառքի» մեդալ 6 և ավելի երեխա ունեցող ծնողների համար և առաջին անգամ հանդիսավոր կշնորհվեն «Ծնողական փառքի» մեդալներ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

 

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանություն

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

2015 թ.

ապրիլի 7-ին (մայրության օրը) կամ մայիսի 15-ին (ընտանիքի օրը)

Ֆինանսավորում չի պահանջվում։

15.

«Ընտանիքի տարի» խորագրի ներքո հայտարարված ՀՀ վարչապետի մրցանակաբաշխության արդյունքների հանդիսավոր ամփոփում

ՀՀ վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի հանդիսավոր նիստի ընթացքում ՀՀ վարչապետը կհանձնի պատվոգրեր՝ Ընտանիքի տարի խորագրի ներքո հայտարարված մրցույթների հաղթողներին, այդ թվում՝ ընտանեկան բիզնեսի լավագույն ներկայացուցիչներին, լավագույն ժողովրդագրական ցուցանիշներ արձանագրած համայնքներին, ընտանիքի թեման լավագույնս լուսաբանած ԶԼՄ-ների ներկայացուցիչներին։

ՀՀ կառավարության աշխատակազմ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

2015 թ.

ապրիլ

Ֆինանսավորում չի պահանջվում։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան