Գլխավոր տեղեկություն
Համար
N 163-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.03.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.03.05/10(1023) Հոդ.137
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.02.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.02.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.03.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 փետրվարի 2014 թվականի N 163-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 175-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 2-ի «Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի կառավարման` պետության կողմից լիազորված ներկայացուցիչների ընտրության մրցույթի անցկացման, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի կառավարման` պետության կողմից լիազորված ներկայացուցիչների աշխատանքների գնահատման կարգը, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում` պետության կողմից լիազորված ներկայացուցիչների հետ կնքվող աշխատանքային օրինակելի պայմանագիրը և պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում` պետության կողմից լիազորված ներկայացուցիչների աշխատանքների գնահատման համար անհրաժեշտ հաշվետվության օրինակելի ձևը հաստատելու մասին» N 175-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետում`

ա. 1-ին ենթակետը «մրցույթով ընտրված» բառերից հետո լրացնել «(բացառությամբ մինչև 50 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների)» բառերով,

բ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով.

«3) մեկ անձը կարող է մեկից ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում նշանակվել պետական բաժնեմասի կառավարման՝ պետության կողմից լիազորված ներկայացուցիչ:».

2) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված կարգում`

ա. 2-րդ կետում «3-րդ կետով» բառերը փոխարինել «3-րդ և 3.1-ին կետերով» բառերով, իսկ «դեպքի» բառը՝ «դեպքերի» բառով,

բ. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով.

«3.1. Մինչև 50 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում լիազոր ներկայացուցիչները սահմանված կարգով նշանակվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հրամանով` նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ»,

գ. 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետով.

«5) մինչև 50 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում լիազոր ներկայացուցիչները պետք է բավարարեն սույն կետով սահմանված չափորոշիչները:»,

դ. 7-րդ կետը «www.azdarar.am կայքում» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև հրապարակելով առնվազն երեք հազար օրինակ տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով» բառերով.

3) որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետով հաստատված կարգի`

ա. 4-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ. լիազոր ներկայացուցչի կազմակերպչական աշխատանքների գնահատման համար` առավելագույնը 40 միավոր, ընդ որում, լիազոր ներկայացուցչի նախաձեռնությամբ հրավիրված բաժնետերերի (մասնակիցների) ընդհանուր ժողովների բաժինը հաշվետու ժամանակահատվածում հրավիրված ընդհանուր ժողովների մեջ՝ 10 միավոր, լիազոր ներկայացուցչի նախաձեռնությամբ ժողովի օրակարգ մտցված հարցերի համար (ըստ տարվա ընթացքում կազմակերպված ժողովների օրակարգերում ընդգրկված հարցերի ընդհանուր թվում լիազոր ներկայացուցչի նախաձեռնությամբ ներկայացված հարցերի տոկոսային հարաբերակցության)` 10 միավոր, ընդունված հարցերի համար (ըստ տարվա ընթացքում կազմակերպված ժողովներում ընդունված հարցերի ընդհանուր թվում լիազոր ներկայացուցչի նախաձեռնությամբ ներկայացված և ընդունված հարցերի տոկոսային հարաբերակցության)` 10 միավոր, և լիազոր ներկայացուցչի կողմից ներկայացված՝ ընկերության տնտեսական գործունեության (հաշվապահական հաշվառման, աուդիտի իրականացման, վարչարարության և այլ հարցերի) առաջարկությունների կիրառման աստիճանը՝ 10 միավոր.»,

բ. 4-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) մինչև 50 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում լիազոր ներկայացուցչի աշխատանքները գնահատվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հրամանով ստեղծված հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) կողմից՝ լիազոր ներկայացուցչի ներկայացրած հաշվետվության հիման վրա: Լիազոր ներկայացուցչի հաշվետվությունը պետք է բովանդակի՝

ա. իր կողմից իրականացված աշխատանքների նկարագիրը,

բ. իրականացրած աշխատանքներից ստացված արդյունքները,

գ. կազմակերպության արդյունավետ կառավարման նպատակով իր կողմից ներկայացված առաջարկությունները,

դ. բաժնետերերի ընդհանուր ժողովներում իր կողմից բարձրացված հարցերը,

ե. բաժնետերերի ընդհանուր ժողովներում ընդունված որոշումների նկատմամբ իր դիրքորոշումը:»,

գ. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ և 4-րդ ենթակետերով.

«3) մինչև 50 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում լիազոր ներկայացուցչի հաշվետվությանը պետք է կցված լինեն իր կողմից կատարված աշխատանքները հավաստող փաստաթղթերը՝ գրությունները, որոշումները, տեղեկանքները.

4) մինչև 50 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում հաշվետվության ուսումնասիրության արդյունքում լիազոր ներկայացուցչի աշխատանքը հանձնաժողովը գնահատում է դրական կամ բացասական, ընդ որում, դրական գնահատական ստացած լիազոր ներկայացուցչի հետ աշխատանքային պայմանագրի ժամկետը կարող է երկարաձգվել, իսկ բացասական գնահատականը հիմք է աշխատանքային պայմանագրի լուծման համար»,

դ. 5-րդ կետը «Գնահատման» բառից առաջ լրացնել «4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դեպքում» բառերով,

ե. 6-րդ կետում «յուրաքանչյուր տարի մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը» բառերը փոխարինել «՝ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից 10 օր առաջ» բառերով, իսկ կետը «մարմին» բառից հետո լրացնել «, իսկ մինչև 50 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում նշանակված լիազոր ներկայացուցիչները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն» բառերով,

զ. 8-րդ կետում «մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունիսի 1-ը» բառերը փոխարինել «լիազոր ներկայացուցչի հաշվետվությունն ստանալուց հետո երկամսյա ժամկետում» բառերով.

4) որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետով հաստատված պայմանագրում`

ա. «2. Ներկայացուցչի պարտականությունները և իրավունքները» մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.6.1-ին կետով.

«2.6.1. Լիազոր ներկայացուցիչը պարտավոր է՝

1) հետևել բաժնետոմսերի կառավարման լիազորված պետական մարմնի կողմից ընդունած որոշումների կատարմանը.

2) հետևել ընկերության փաստաթղթերի համապատասխանությանը Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին ու ընկերության կանոնադրությանը.

3) հետևել հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների կազմման համապատասխանությանը հաշվապահական հաշվառումը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին.

4) ուսումնասիրել ընկերության հաշվեկշռի կառուցվածքը, պարտավորությունների կազմը, նախորդ տարիների գործունեության արդյունքներով կուտակված վնասը և վերջինիս շարժը.

5) հետևել ընկերության գործարար ծրագրի կատարմանը.

6) օրենքով սահմանված կարգով պահպանել պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկատվությունը:»,

բ. 2.7-րդ կետից հանել «յուրաքանչյուր տարի» բառերը, իսկ կետը «հաշվետվություն» բառից հետո լրացնել «՝ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից 10 օր առաջ» բառերով,

գ. 2-րդ մասի 2.6-րդ և 2.7-րդ կետերը «համապատասխան» բառից առաջ լրացնել «պետական կառավարման» բառերով, իսկ 2.8-րդ և 2.9-րդ կետերում «լիազորող» բառը և դրա համապատասխան հոլովաձևը փոխարինել «պետական կառավարման համապատասխան մարմին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,

դ. 4-րդ մասի 4.2-րդ կետում «լիազորողին» բառը փոխարինել «ընկերությանը» բառով.

5) որոշման 3-րդ կետի 4-րդ ենթակետով հաստատված հաշվետվության օրինակելի ձևի`

ա. 1-ին կետով սահմանված աղյուսակից հանել «Լիազոր ներկայացուցչի զբաղեցրած պաշտոնը» բառերը,

բ. 4-րդ կետով սահմանված աղյուսակի 2-րդ և 3-րդ տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

2.

Լիազոր ներկայացուցչի նախաձեռնությամբ հրավիրված բաժնետերերի (մասնակիցների) ընդհանուր ժողովների թիվը (հաշվետու ժամանակահատվածում)

 

3.

Լիազոր ներկայացուցչի նախաձեռնությամբ հրավիրված բաժնետերերի (մասնակիցների) ընդհանուր ժողովների բաժինը հաշվետու ժամանակահատվածում հրավիրված ընդհանուր ժողովների մեջ (տող 2՝ հարաբերած տող 1՝ բազմապատկած 100)

 

»,

 

գ. 4-րդ կետով սահմանված աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10-րդ, 11-րդ և 12-րդ տողերով.

 

«

10.

Հաշվետու ժամանակահատվածում լիազոր ներկայացուցչի կողմից բարձրացված՝ ընկերության տնտեսական գործունեության (հաշվապահական հաշվառման, աուդիտի իրականացման, վարչարարության և այլ հարցերի) վերաբերյալ ներկայացված առաջարկությունների թիվը

 

11.

10-րդ տողում նշված առաջարկություններից ընկերությունում կիրառված առաջարկությունների թիվը

 

12.

Հաշվետու ժամանակահատվածում լիազոր ներկայացուցչի կողմից ներկայացված՝ ընկերության տնտեսական գործունեության (հաշվապահական հաշվառման, աուդիտի իրականացման, վարչարարության և այլ հարցերի) վերաբերյալ առաջարկությունների կիրառման աստիճանը (տող 11՝ հարաբերած տող 10՝ բազմապատկած 100)

 
»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. փետրվարի 25

Երևան