Գլխավոր տեղեկություն
Համար
N 572-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (08.06.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.06.11/32(267) Հոդ.523
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.04.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.05.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.05.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.06.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 մայիսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 ապրիլի 2003 թվականի N 572-Ն

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԲԱԶԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 16.05.13 N 518-Ն)

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1932-Ն որոշման՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

ա) քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի մեծության և վարձատրության համակարգի վերաբերյալ զեկույցի կառուցվածքը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ)  պետական ծառայողների աշխատավարձերի վերլուծության համար անհրաժեշտ տեղեկատվություն ներկայացնելու ձևերը` համաձայն N 2 հավելվածի:

գ) (ենթակետն ուժը կորցրել է 16.05.13 N 518-Ն)

(1-ին կետը լրաց. 27.03.08 N 298-Ն, փոփ., խմբ. 16.05.13 N 518-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. մայիսի 23
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
ապրիլի 23-ի N 572-Ն որոշման

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԲԱԶԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

(վերնագիրը խմբ. 16.05.13 N 518-Ն)

 

I. ՆՊԱՏԱԿԸ

 

1. Քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի մեծության և վարձատրության համակարգի վերաբերյալ զեկույցի (այսուհետ` զեկույց) նպատակներն են`

1) պետական ծառայողների վարձատրության համակարգերի և աշխատավարձերի չափերի վերլուծությունը.

2) քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգը կարգավորող օրենսդրության վերլուծությունը.

3) քաղաքացիական ծառայողների աշխատանքի խթանման և արդյունավետության բարձրացման նպատակով քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգի կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:

 

II. ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ

 

2. Զեկույցի նախապատրաստման փուլերն են՝

1) պետական կառավարման համապատասխան մարմիններից պետական ծառայողների վարձատրության համակարգի մասին տվյալների հավաքագրումը և վերլուծությունը.

2) քաղաքացիական ծառայության համակարգում աշխատողների շարժի ու հոսունության մասին տվյալների ստացումը և վերլուծությունը.

3) քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգը կարգավորող օրենսդրության վերլուծությունը.

4) աշխատավարձի վերաբերյալ հավաքագրված տվյալների հիման վրա ներդրված տեղեկատվական շտեմարանի վարումը.

5) անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայից ստացված` ոչ պետական հատվածի 2000 գործատուի կողմից (յուրաքանչյուր մարզից միջինը 100 և Երևան քաղաքից` 1000) սահմանված աշխատավարձերի չափերի ուսումնասիրությունը.

6) քաղաքացիական ծառայողների և ոչ պետական հատվածի աշխատողների միջին աշխատավարձերի համեմատական վերլուծությունը` ըստ քաղաքացիական ծառայության ոլորտում գերիշխող մասնագիտությունների և քաղաքացիական ծառայության համակարգում առկա պաշտոնների խմբերի.

7) վերլուծությունների հիման վրա քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի մեծության և վարձատրության համակարգի վերաբերյալ առաջարկությունների մշակումը:

 

III. ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

3. Զեկույցում ներկայացվում են հետևյալ հիմնական բաժինները`

1) քաղաքացիական ծառայողների աշխատավարձի գնողունակության և աշխատավարձի մակարդակի վրա ազդող մակրոտնտեսական ցուցանիշների ամփոփ վերլուծություն.

2) պետական ծառայության աշխատավարձերի չափերը և դրանց փոփոխության դինամիկան նախորդ երեք տարիների կտրվածքով, այդ թվում`

ա. միջին աշխատավարձը պետական ծառայության համակարգում,

բ. միջին աշխատավարձը քաղաքացիական ծառայության ոլորտում` ըստ պետական կառավարման մարմինների, ըստ վարչատարածքային միավորների,

գ. քաղաքացիական ծառայության ոլորտում գերիշխող մասնագիտությունները և միջին աշխատավարձն ըստ մասնագիտությունների,

դ. նվազագույն և առավելագույն աշխատավարձը պետական կառավարման համակարգում,

ե. միջին աշխատավարձն ըստ քաղաքացիական ծառայության պաշտոնների խմբերի.

3) քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգի, ինչպես նաև վարձատրության համակարգը կարգավորող օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտության առկայության կամ բացակայության մասին եզրակացությունը.

4) քաղաքացիական ծառայողների և ոչ պետական հատվածի աշխատողների աշխատավարձի միջին չափերի վերլուծություն` ըստ համադրելի պաշտոնների և քաղաքացիական ծառայության համակարգում գերիշխող մասնագիտությունների.

5) քաղաքացիական ծառայողների վարձատրության, շարժի և հոսունության փոխառնչությունների վերլուծություն.

6) քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի մեծության վերաբերյալ առաջարկություն.

7) բազային աշխատավարձի առաջարկվող չափի ֆինանսական գնահատականը:

4. Քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի չափը նախորդ տարվա նկատմամբ անփոփոխ մնալու դեպքում չեն ներկայացվում զեկույցի 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված վերլուծությունը և ցուցանիշները:

(հավելվածը լրաց., փոփ., խմբ. 27.03.08 N 298-Ն, խմբ. 16.05.13 N 518-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
ապրիլի 23-ի N 572-Ն որոշման

 

Ձև N 1

 

 

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

(վերնագիրը խմբ. 16.05.13 N 518-Ն)

 

 

NN

ը/կ

Ծառա-յության տեսակը

Ստորաբա-

ժանումը

Պաշտոնի անվա-նումը

Պաշ-տոնի խումբը

Պաշտոնի զբաղվա-ծության բնույթը

Ծննդյան օրը, ամիսը, տարե-թիվը

Սեռը

Կրթու-թյունը

Մասնա-

գիտությունն

ըստ

Դասային աստի-ճանը կամ կոչումը

Աշխատանքային ստաժը

Աշխատավարձ և դրան հավասարեցված վճարներ` տվյալ տարվա փետրվարի 1-ի դրությամբ` բացառությամբ պարգևատրման գումարների

(հաշվարկված, ամսական, դրամ)

Ամսական աշխատա-

վարձը, դրամ

կրթու-թյան

պաշ-տոնի անձ-նագրի

տվյալ պաշտոնում

տվյալ պետա-կան ծա-ռայու-թյունում, տարի

պաշտո-նային դրույքա-չափը

հավելումը

հավելավճարը

պարգևատրումը

(նախորդ տարվա)

տա-րին

ամիսը

օրը

բարձր լեռնային վայրում աշխա-տելու համար

առող-ջության համար վնա-սակար, ծանր կամ առանձ-նապես ծանր, առանձ-նապես վնա-սակար աշխա-տանքի համար

այլ հա-վելում

կոչման կամ դա-սային աստի-ճանի համար

երկա-րամյա ծառա-յության

գիտա-կան աստի-ճանի

այլ հավե-լավճար

տարեկան արդյունք-ների համար

հատուկ առաջա-դրանք-ների կամ աշխա-տանքի որակյալ կատար-ման համար

այլ դրամա-կան պարգև-ներ

 
 

1

2

3

4

5

6

7

8

9.1

9.2

10

11.1

11.2

11.3

11.4

12.1

12.2.1

12.2.2

12.2.3

12.3.1

12.3.2

12.3.3

12.3.4

12.4.1

12.4.2.

12.4.3

13.

1.

                                                     

2.

                                                     

 

Ձև N 2

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՇԱՐԺԻ ԵՎ ՀՈՍՈՒՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
(վերնագիրը խմբ. 16.05.13 N 518-Ն)

 

NN

ը/կ

Ցուցանիշի անվանումը

Ընդամենը (մարդ)

Ա

Բ

1.

1.

Քաղաքացիական ծառայողների թիվը նախորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ

 

2.

Աշխատանքի ընդունվածների թիվը հաշվետու տարվա կտրվածքով՝ առանց ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնողների

 

3.

Աշխատանքից ազատվածների թիվը հաշվետու տարվա կտրվածքով՝ առանց ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնողների`

 
 

 այդ թվում` ըստ պատճառների

 

3.1.

 անձնական դիմումի համաձայն, այդ թվում` ըստ պաշտոնների խմբերի

 

3.1.1.

 բարձրագույն

 

3.1.2.

 գլխավոր

 

3.1.3.

 առաջատար

 

3.1.4.

 կրտսեր

 

3.2.

 օրենքով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելը

 

3.3.

 ատեստավորման արդյունքները

 

3.4.

 հաստիքների կրճատումը

 

3.5.

 ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս աշխատանքի չներկայանալը

 

3.6.

 քաղաքական կամ հայեցողական պաշտոններում ընտրվելը կամ նշանակվելը

 

3.7.

 քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակվելը` օրենքով սահմանված կարգի խախտմամբ

 

3.8.

 քաղաքացիական ծառայողի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը

 

3.9.

 պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալը

 

3.10.

 փորձաշրջանը չանցնելը

 

3.11.

 վերակազմակերպման հետևանքով նշանակում չկատարելը

 

3.12.

 կադրերի կարճաժամկետ ռեզերվից արտամրցութային կարգով քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնում նշանակելը

 

3.13.

 մահվան պատճառով

 

4.

2-րդ տողից` պետական ծառայության այլ մարմիններ տեղափոխվածների թիվը

 

5.

Քաղաքացիական ծառայողների թիվը նախորդ տարվա դեկտեմբերի 30-ի դրությամբ

 

 

(հավելվածը խմբ. 27.03.08 N 298-Ն, 16.05.13 N 518-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2003 թվականի
ապրիլի 23-ի N 572-Ն որոշման

 

Ձև N 1


Վ Ի Ճ Ա Կ Ա Գ Ր Ա Կ Ա Ն  Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Կազմակերպության անվանումը ___________________________________

ՀՀ իրավաբանական անձանց պետական
ռեգիստրում գրանցման համարը___________________________________

Նույնականացման
(իդենտիֆիկացիոն) ծածկագիրը __________________________________

Մարզը _________________________________________________

Գտնվելու վայրը ____________________________________________

Կազմակերպության կազմակերպական-իրավական ձևը _____________________

Կազմակերպության փաստացի
գործունեության հիմնական տեսակը ________________________________

Աշխատողների միջին տարեկան թիվը________________________________

Էլեկտրոնային փոստի հասցեն____________________________________

 

Ձև N 2

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ

 

NN ը/կ Պաշտոնը Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը Սեռը Մասնագիտությունը` ըստ Աշխատաժամանակը
(ամսական/ժամ)
Աշխատանքային ստաժը (տարի)
1) արական
2) իգական
կրթության պաշտոնի մասնա-
գիտական
տվյալ պաշտոնում
1 2 3 4 5 6 7 8 9
1.                
2.                
3.                

 

NN ը/կ Հիմնական աշխատավարձը (դրամ) Հավելումը (ամսական, դրամ) Հավելավճարը (ամսական, դրամ) Աշխատավարձի չափը (ամսական, դրամ) (11+12+13+14+15) Պարգևատրումը (մեկ տարվա կտրվածքով, դրամ)
ժամային դրույքա-
չափ
ամսական դրույքա-
չափ
գիշերային կամ արտաժամյա աշխատանքի կատարման համար առողջության համար վնասակար կամ առանձնապես ծանր, կամ առանձնապես վնասակար աշխատանքի կատարման համար այլ
1. 10 11 12 13 14 15 16 17
1.                
2.                
3.                

 

Ձև N 3

 

ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՇԱՐԺԸ ԵՎ ՀՈՍՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ

 

NN ը/կ Ցուցանիշի անվանումը Ընդամենը (մարդ)
1. Աշխատանքի ընդունվածների թիվը` մեկ տարվա կտրվածքով  
2. Աշխատանքից ազատվածների թիվը` մեկ տարվա կտրվածքով, այդ թվում` ըստ պատճառների  
1)  աշխատողի նախաձեռնությամբ  
2)  գործատուի նախաձեռնությամբ  

 

Կատարող

________________

___________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը, պաշտոնը)

Ղեկավար

________________

___________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը, պաշտոնը)

 

______________________________

(հեռախոսահամարը (հեռախոսահամարները)           

 

(հավելվածը խմբ. 27.03.08 N 298-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

«Հավելված N 4
ՀՀ կառավարության 2003 թվականի
ապրիլի 23-ի N 572-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է ընտրանքային կարգով ընտրված կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացվող վիճակագրական հաշվետվությունը (այսուհետ` վիճակագրական հաշվետվություն) լրացնելու կարգը:

2. Վիճակագրական հաշվետվությունը լրացնում և ներկայացնում է այն կազմակերպությունը, որը դրա մասին իրազեկվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

3. Կազմակերպությունը վիճակագրական հաշվետվության մեջ նշում է Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման համարը, նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը, գտնվելու վայրը, մարզը, կազմակերպության կազմակերպական-իրավական ձևը, կազմակերպության փաստացի գործունեության հիմնական տեսակը, աշխատողների միջին տարեկան թիվը, էլեկտրոնային փոստի հասցեն, ընդ որում`

1) «Կազմակերպության փաստացի գործունեության հիմնական տեսակը» և «Աշխատողների միջին տարեկան թվաքանակը» տողերը լրացվում են` համաձայն Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի դեկտեմբերի 28-ի «Աշխատանքի վիճակագրության վերաբերյալ մեթոդական ցուցումներ հաստատելու մասին» N 43-Ն որոշմամբ հաստատված հավելվածի.

2) «Աշխատաժամանակը» սյունակը լրացվում է` հիմք ընդունելով աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի տվյալները.

3) «Հավելավճար» սյունակում լրացվում է գիտական աստիճանի կամ այլ կոչման համար գործատուի կողմից աշխատողին վճարվող լրացուցիչ վարձատրության չափը:

 

(հավելվածը լրաց. 27.03.08 N 298-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.05.2013, N 518-Ն 08.06.2013, N 572-Ն
27.03.2008, N 298-Ն 24.04.2008, N 572-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան