«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 ապրիլի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մարտի 2005 թվականի N 345-Ն
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 02.10.08 N 1128-Ն)
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 02.10.08 N 1128-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Ձև
Կ Ա Ր Գ
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ LԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
(վերնագիրը փոփ. 02.10.08 N 1128-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննության լիցենզավորման հետ կապված հարաբերությունները` «Լիցենզավորման մասին» և «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան:
(1-ին կետը փոփ. 02.10.08 N 1128-Ն)
2. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննության լիցենզավորումն իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի կարգավորող մարմինը (այսուհետ` կարգավորող մարմին)` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով տրվող լիցենզիայի պայմաններին համապատասխան:
(2-րդ կետը փոփ. 02.10.08 N 1128-Ն)
3. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննության լիցենզիան տրվում է 5 տարի ժամկետով:
(3-րդ կետը փոփ. 02.10.08 N 1128-Ն)
II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
4. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննության լիցենզիա ստանալու համար կարգավորող մարմին է ներկայացվում հայտ` համաձայն ձևի, որում նշվում են`
ա) իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը.
բ) անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար` անունը, հայրանունը, ազգանունը, պետական հաշվառման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի վերաբերյալ տեղեկատվություն, բնակության և գործունեության իրականացման վայրերը:
(4-րդ կետը լրաց. 16.11.06 N 1664-Ն, փոփ. 02.10.08 N 1128-Ն, լրաց. 27.12.12 N 1677-Ն)
5. Հայտին կից կարգավորող մարմին պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը`
ա) («ա» ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 N 636-Ն)
բ) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.
գ) հայտատուի` ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննություն իրականացնող անձնակազմի մասնագիտական որակավորման, տվյալ բնագավառում աշխատանքային ստաժի մասին տեղեկություններ.
դ) տեղեկություններ հայտատուի կողմից ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի` նախկինում կատարված մշակումների և փորձաքննությունների կամ դրանց բացակայության մասին.
ե) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննության համար անհրաժեշտ տեխնիկական և ծրագրային միջոցների առկայությունը հաստատող փաստաթղթերը.
զ) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննության որակի ապահովման ծրագիրը:
(5-րդ կետը փոփ. 02.10.08 N 1128-Ն, 28.04.11 N 636-Ն)
III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
6. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննության լիցենզիա ստանալու մասին հայտը քննարկվում է կարգավորող մարմնի կողմից` հայտը մուտքագրվելու օրվանից 30-օրյա ժամկետում:
(6-րդ կետը փոփ. 02.10.08 N 1128-Ն)
7. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննության լիցենզիա ստանալու մասին հայտի քննարկման ժամանակ դիտարկվում են`
ա) հայտի և դրան կից փաստաթղթերի համապատասխանությունը սույն կարգի և այլ իրավական ակտերի պահանջներին.
բ) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննությունն իրականացնող անձնակազմի մասնագիտական որակավորումը.
գ) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննության իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական և ծրագրային միջոցների, որակի ապահովման ծրագրի համապատասխանությունն ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի միջուկային և ճառագայթային անվտանգության նորմերի ու կանոնների պահանջներին:
(7-րդ կետը փոփ. 02.10.08 N 1128-Ն)
8. Սույն կարգով նախատեսվող լիցենզիա ստանալու համար ներկայացված հայտը մերժվում է՝
ա) եթե հայտին կից ներկայացվող փաստաթղթերը չեն համապատասխանում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի միջուկային և ճառագայթային անվտանգության նորմերի և կանոնների պահանջներին.
բ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով:
9. Հայտի մերժման մասին կարգավորող մարմնի որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:
10. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննության լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգումը կամ վերաձևակերպումը կամ գործողության կասեցումը կամ դադարեցումն իրականացվում է համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:
(10-րդ կետը փոփ. 02.10.08 N 1128-Ն)
IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
11. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննության լիցենզիայի պայմանների ու պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով՝ կարգավորող մարմնի կողմից:
(11-րդ կետը փոփ. 02.10.08 N 1128-Ն)
12. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննության լիցենզիա ստացած անձինք կարգավորող մարմին են ներկայացնում հաշվետվություն` օրենքով սահմանված կարգով:
(12-րդ կետը փոփ. 02.10.08 N 1128-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե
Հ Ա Յ Տ _ _ _ _
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 02.10.08 N 1128-Ն)
1. Հայտատու ______________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեության
______________________________________________________________
իրականացման վայրերը կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ______________________________________________________________
ազգանունը, պետական հաշվառման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի վերաբերյալ տեղեկատվություն, բնակության վայրը, գործունեության իրականացման վայրը)
2. Հայտին կից ներկայացվում են`
ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.
բ)
գ)
դ)
ե)
Ներկայացված տեղեկությունների իսկությունը
հաստատում եմ` ___________________________________________________
(կազմակերպության տնօրենի ստորագրությունը, ազգանունը, անունը, հայրանունը,
կամ անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը,անունը, հայրանունը)
_____ __________ 200 թ.
(ձևը լրաց. 16.11.06 N 1664-Ն, փոփ. 29.05.09 N 602-Ն, 17.02.11 N 140-Ն, լրաց. 27.12.12 N 1677-Ն)
(հավելվածը լրաց. 16.11.06 N 1664-Ն, փոփ. 02.10.08 N 1128-Ն, 29.05.09 N 602-Ն, 17.02.11 N 140-Ն, 28.04.11 N 636-Ն, լրաց. 27.12.12 N 1677-Ն)
Հավելված N 2 |
Ձև
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա N _ _ _ _
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ (վերնագիրը փոփ. 02.10.08 N 1128-Ն)
Տրված` ___ ____________ 200 թ.
Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը` ______________________________
________________________________________________________________
________________________________________________________________
Անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը ________________________________________________________________
________________________________________________________________
Գործունեության իրականացման վայրը _______________________________________
_______________________________________________________________
_______________________________________________________________
Լիցենզիան տրվում է մինչև ____ ________________ 200 թ.
Կոմիտեի նախագահ |
__________________________ |
Կ.Տ.
(հավելվածը փոփ. 25.10.07 N 1267-Ն, 29.05.09 N 602-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |