ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ապրիլի 2010 թվականի N 437-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի ՆՀ-37-Ն հրամանագրի 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության ապահովմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության գործունեության ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության ապահովմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության միջոցառումների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2010 թ. ապրիլի 27
Երևան
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 15-ի N 437-Ն որոշման
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության ապահովմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության գործունեության ծրագիրը (այսուհետ` ծրագիր) մշակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի ՆՀ-37-Ն հրամանագրով հաստատված` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության համատեքստում` ելնելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին», «Սեյսմիկ պաշտպանության մասին», «Հրդեհային անվտանգության մասին», «Տեխնիկական անվտանգության պետական կարգավորման մասին», «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 531-Ն որոշմամբ:
2. Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանն առնչվող տեղեկատվության որոշ մասը պետական ու ծառայողական գաղտնիք է և օժտված է գաղտնիության համապատասխան աստիճանով, սույն ռազմավարությունը մշակվել է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:
3. Ծրագիրը նախանշելու համար անհրաժեշտ է նախ ամրագրել արտակարգ իրավիճակներից և պատերազմի հետևանքներից բնակչության պաշտպանության հասկացությունը (այսուհետ` բնակչության պաշտպանություն) և այդ պաշտպանությունն իրականացնող մարմինների դերն ու նշանակությունը: Այսպես, բնակչության պաշտպանություն` արտակարգ իրավիճակներում և պատերազմի ժամանակ մարդկանց կյանքի և առողջության պաշտպանության, ինչպես նաև քաղաքացիների, պետության և այլ սեփականատերերի ունեցվածքի պահպանության նպատակով իրավական, կազմակերպական և ինժեներատեխնիկական միջոցառումների համակարգ: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներից բխող բնակչության պաշտպանության գործառույթներն իրենց իրավասությունների սահմաններում իրականացնում են պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները: Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը, որպես պետական կառավարման մարմին, Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման համակարգի բաղկացուցիչ մասն է և իր իրավասության սահմաններում իրականացնում է բնակչության պաշտպանության ապահովումը:
4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության գործունեության հիմնական ռազմավարական ուղղություններն են`
1) բնակչության պաշտպանության քաղաքականության ձևավորումը որպես ազգային գաղափարախոսության և մտածելակերպի հիմնարար բաղկացուցիչ ու պետական քաղաքականության անբաժանելի մաս.
2) բնակչության պաշտպանության պետական հոգածության համակարգի ձևավորումը և հետագա զարգացման ապահովումը.
3) բնակչության պաշտպանության գործընթացում երկրի սեփական ուժերի վրա հենվելու գերակայության ամրապնդումն ու հետագա զարգացման ապահովումը.
4) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության շուրջ հասարակական, կամավոր փրկարարական շարժման ձևավորումը, որում ներգրավված երիտասարդությունը կունենա համապատասխան մասնագիտական մակարդակ և իր թվով կգերազանցի պետական ուժերին.
5) բնակչության պաշտպանության իրավական, կազմակերպչական, տնտեսական և տեխնիկական հիմքերի ամրապնդումն ու հետագա զարգացման ապահովումը.
6) արտակարգ իրավիճակների տեղեկատվության կառավարման և բնակչության իրազեկման համակարգի ձևավորումն ու զարգացումը:
II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
5. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության ապահովման ուղղությամբ, իր իրավասության սահմաններում պետք է իրականացնի`
1) բնակչության պաշտպանության միասնական համակարգի ձևավորումը և հետագա զարգացման ապահովումը (որում ներառված են նախարարությունները, գերատեսչությունները, մարզպետարանները, համայնքները, կազմակերպությունները).
2) բնակչության պաշտպանության կազմակերպման կենտրոնի` ճգնաժամային կառավարման կենտրոնի հիմնումը, որը թույլ կտա միասնականացնել ղեկավարումը, միավորել երկրի ամբողջ պոտենցիալը, ջանքերն ու ռեսուրսները` արտակարգ իրավիճակների հակազդման և պաշտպանության բնագավառում.
3) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության գործունեության զարգացման ապահովումը.
4) բնակչության պաշտպանության համար անհրաժեշտ համապատասխան տեխնիկայով և սարքավորումներով հագեցած ինժեներական, քիմիական, ճառագայթային պաշտպանության ստորաբաժանումների հիմնումը և դրանց հետագա զարգացման ապահովումը.
5) հանրապետությունում աղետների բժշկության համակարգի հիմնումը.
6) արտակարգ իրավիճակներից բնակչության ապահովագրման համակարգի հիմնումը.
7) բնակչության պաշտպանության բնագավառում մոնիթորինգային համակարգի ձևավորումը.
8) հասարակական և կամավորական փրկարարական շարժման հիմնումն ու հետագա զարգացման ապահովումը.
9) արտակարգ իրավիճակներից և պատերազմի հետևանքներից բնակչության պաշտպանության հարցերով ուսուցման գիտակրթական համակարգի ձևավորումը և զարգացման ապահովումը.
10) արտակարգ իրավիճակների կանխարգելման, նախապատրաստման, հետևանքների մեղմացման, արձագանքման և վերականգնման փուլերում տեղեկատվության կառավարումը, այդ փուլերում հանրապետության բոլոր զանգվածային լրատվության միջոցների ներգրավումը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, բնակչության իրազեկվածության ու պատրաստվածության բարձրացումը:
III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
6. Բնակչության պաշտպանության միասնական համակարգ ձևավորելու և հետագա զարգացումն ապահովելու համար պետք է կատարվի`
1) բնակչության պաշտպանության բնագավառում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների (այսուհետ` կառավարման մարմիններ) իրավասությունների հստակեցում ու խնդիրների ճշգրտում.
2) կառավարման բոլոր մարմիններում համապատասխան հանձնաժողովների, շտաբների կամ խմբերի հիմնում, որոնք ամենօրյա պայմաններում պետք է նախապատրաստեն տվյալ մարմնի համակարգը` գործելու հնարավոր արտակարգ իրավիճակներում և պատերազմի դեպքում, իսկ դրանց ծագման ժամանակ ապահովեն համապատասխան կառավարչական որոշումների ընդունումն ու կառավարման իրականացումը.
3) բոլոր կառավարման մարմիններում իրենց համակարգին սպառնացող ռիսկերի ուսումնասիրում, ռիսկերի քարտեզների մշակում, այդ ռիսկերի նվազեցման ծրագրերի մշակում և իրականացում.
4) կառավարման մարմինների մասնակցությամբ տարաբնույթ ուսումնավարժությունների կազմակերպում, բնակչության պաշտպանության հմտությունների զարգացման ապահովում.
5) բոլոր կառավարման մարմիններում համապատասխան մասնագիտական կազմավորումների ստեղծում և դրանց հմտությունների զարգացման ապահովում:
7. Բնակչության պաշտպանության կազմակերպման կենտրոնի` ճգնաժամային կառավարման կենտրոնի հիմնումն ապահովելու համար պետք է կատարվի`
1) ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծման ծրագրի մշակում և իրականացում.
2) ճգնաժամային կառավարման կենտրոնի կազմակերպաիրավական կարգավիճակի որոշում` պետական միջոցների խնայումն ապահովելու նպատակով թույլատրելով ինքնաֆինանսավորմամբ (առևտրային գործունեությամբ) ծածկել կենտրոնի ծախսերի որոշակի մասը.
3) արտակարգ իրավիճակների հակազդման համար անհրաժեշտ տվյալների բազաների ստեղծում և ներդրում.
4) ռիսկերի թվային քարտեզների մշակում և ներդրում:
8. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության գործունեության զարգացումն ապահովելու համար պետք է`
1) ձևավորել արտակարգ իրավիճակներին և պատերազմին դիմակայելուն պատրաստ ու ունակ, մասնագիտական և տեխնիկական միջոցներով համալրված համակարգ.
2) ձևավորել տարաբնույթ աղետների կանխատեսման և կանխարգելման ժամանակակից գործուն համակարգ, ստեղծել ճգնաժամային կառավարման կենտրոն, հիմնել կառավարման մարմինների և բնակչության ազդարարման ու կապի ժամանակակից համակարգեր.
3) ձևավորել արտակարգ իրավիճակները կանխելու, բնակչության պաշտպանությունը արտակարգ իրավիճակներում և պատերազմի ժամանակ իրականացնելու, երկրի պաշտպանության իրականացմանը մասնակցելու, պետության հոգածությունը մարդու նկատմամբ դրսևորելու ունակ փրկարար ծառայություն և զարգացնել այն.
4) նորագույն հատուկ տեխնիկայով, սարքավորումներով, հանդերձանքով ու այլ միջոցներով վերազինել հատուկ փրկարարական, հատուկ հրշեջ, հրշեջ փրկարարական, ջրափրկարարական և այլ ուժեր.
5) ստեղծել մարդուն հրատապ օգնության համապետական համակարգ.
6) զարգացնել ուսումնական բազան և ուսուցման մեթոդները` համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին.
7) ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 28-ի N 380-Ա որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 4.3.13-րդ կետով նախատեսված միջոցառումները:
9. Պատերազմի ժամանակ բնակչության պաշտպանության համար անհրաժեշտ համապատասխան տեխնիկայով և սարքավորումներով հագեցած ինժեներական, քիմիական, ճառագայթային պաշտպանության ստորաբաժանումներ հիմնելու և դրանց հետագա զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ է`
1) ստեղծել քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների, որպես առանձին կառուցվածքային միավորներ.
2) մշակել և ներդնել ջրամբարների ու ջրային համակարգերի, քիմիական վտանգավոր օբյեկտների, ատոմակայանի վթարների, բազմահարկ շենքերի, շինությունների, հասարակական, տնտեսության, կենսաապահովման, հրդեհապայթյունավտանգ և հատուկ կարևորագույն օբյեկտների, կրթական հաստատությունների վթարների ու փլուզումների հետևանքով ստեղծվելիք իրավիճակներում քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների պլաններ.
3) խոցման օջախներում փրկարարական աշխատանքներ և կենսաապահովման համակարգերում վերականգնողական աշխատանքներ կատարելու համար ապահովել քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների հմտությունների մշտական զարգացում.
4) զորահավաքային պահանջներից ելնելով մշակել և ներդնել քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների անձնակազմի ու տեխնիկական զինվածության տվյալների բազա:
10. Բնակչության պաշտպանության բնագավառում մոնիթորինգային համակարգ ձևավորելու համար անհրաժեշտ է`
1) ուսումնասիրել Հայաստանի Հանրապետությունում գործող մոնիթորինգային կառույցները (կազմակերպություններ, լաբորատորիաներ, կայաններ, կետեր և այլն) և վերլուծել դրանց գործունեությունը.
2) մշակել ծրագիր` սույն կետի 1-ին ենթակետում նշված կառույցներն առանց ենթակայությունների փոփոխման, մեկ համակարգի մեջ ընդգրկելու նպատակով` ապահովելով տվյալների մատչելիությունը և թափանցիկությունը բոլոր շահագրգիռ կողմերի համար՝ պահպանելով պետական և ծառայողական գաղտնիքը.
3) ներդնել մոնիթորինգային համակարգի տեղեկատվական ցանց, որի համակարգող մարմինը կլինի Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ստորաբաժանումը.
4) ստեղծել անհրաժեշտ տեղեկատվական բազաներ:
11. Հասարակական և կամավորական փրկարարական շարժում հիմնելու և հետագա զարգացումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է`
1) ուսումնասիրել հանրապետությունում գործող հասարակական և կամավորական փրկարար ուժերը, այդ թվում` ուսանողական, կատարել հաշվառում ու ստեղծել տվյալների բազա.
2) եվրոպական օրինակով ստեղծել համայնքային և միջհամայնքային փրկարարական ուժեր և ապահովել դրանց մշտական պատրաստականությունը.
3) հիմնել պատանի հրշեջ-փրկարարական շարժում.
4) հիմնել հրշեջ-փրկարարական կամավորական շարժում.
5) ապահովել հասարակական, կամավորական, համայնքային, միջհամայնքային, պետական հրշեջ-փրկարարական կազմավորումների փոխհամաձայնեցված գործողությունների համար անհրաժեշտ հմտությունների մշտական զարգացում:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար
Դ. Սարգսյան
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 15-ի N 437-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
|
(հավելվածը խմբ. 04.10.12 N 1253-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |