ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 սեպտեմբերի 2012 թվականի N 890-Ա
Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, Ս. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԵՎ Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ Ա. Սարգսյանին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության օպերատիվ կառավարման վարչության հրահանգիչ Ս. Հակոբյանին և Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Գ. Խաչատրյանին 2012 թվականի սեպտեմբերի 16-24-ը գործուղել Մինսկ (Բելառուսի Հանրապետություն)՝ «Զուբրյոնոկ» ազգային մանկական կրթական-առողջապահական կենտրոնի բազայի հիման վրա կայանալիք պատանի հրշեջ-փրկարարների միջազգային հավաքին մասնակցելու համար:
2. Ա. Սարգսյանի, Ս. Հակոբյանի և Գ. Խաչատրյանի՝ Մինսկ գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Սարգսյանի, Ս. Հակոբյանի և Գ. Խաչատրյանի՝ Մինսկ գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Սարգսյանի՝ Մինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. սեպտեմբերի 14 Երևան |