ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 օգոստոսի 2012 թվականի N 771-Ա
2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-19-Ը ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ «ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ. ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Միավորված ազգերի կազմակերպության զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության միջև համագործակցության շրջանակներում 2012 թվականի հոկտեմբերի 18-19-ը Երևանում կայանալիք «Համամարդկային արժեքները և մշակութային բազմազանությունը 21-րդ դարում. զբոսաշրջության նշանակությունը» խորագրով միջազգային համաժողովի (այսուհետ` համաժողով) պատշաճ կազմակերպումն ապահովելու նպատակով, ինչպես նաև համաժողովի մասնակից պատվիրակությունների (մինչև 120 մարդ)` 2012 թվականի հոկտեմբերի 18-19-ը Հայաստանի Հանրապետություն այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման և պատվիրակությունների` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում աշխատանքային և պաշտոնական ճաշերի, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, փոխադրամիջոցների, հուշանվերների ձեռքբերման և միջոցառումների հետ կապված այլ ծախսերը կատարել 31000.0 հազ. դրամի սահմաններում, որից` 14000.0 հազ. դրամի չափով Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին և 17000.0 հազ. դրամի չափով Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2012 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 1857-Ն որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացման համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հաստատել համաժողովի կազմակերպումն ապահովող միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման հավելվածի 1-ին, 4-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ կետերով նախատեսված միջոցառումների կատարումն ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2012 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 1857-Ն որոշման N 2 հավելվածի 4-րդ կետով նախատեսված միջոցառման («Զբոսաշրջության բնագավառում միջազգային համագործակցության ծավալում») իրականացման նպատակով հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված ընկերության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. օգոստոսի 9 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ. օգոստոսի 9-ի N 771-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
2012 թՎԱԿԱՆԻ հոկտեմբերի 18-19-Ը Երեվանում կայանալիք «Համամարդկային արժեքները ԵՎ մշակութային բազմազանությունը 21-րդ դարում. զբոսաշրջության նշանակությունը» խորագրով միջազգային համաժողովի կազմակերպումն ապահովող միջոցառումների
NN |
Միջոցառումը |
Նկարագիրը |
Կատարողը |
Ժամկետը |
1. |
Համաժողովի կազմակերպման աշխատանքների համակարգում |
Միավորված ազգերի կազմակերպության զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության և ՀՀ շահագրգիռ պետական կառավարման մարմինների հետ համատեղ համաժողովի մասնակցության հրավերների և տեղեկատվական թերթիկների պատրաստում և առաքում, մասնակիցների գրանցում, համաժողովի նիստերի վարողների և ելույթների ցանկի կազմում, համաժողովի ծրագրի պատրաստում, համաժողովի մասնակիցների պորտֆելների պատրաստում, համաժողովի նախապատրաստման, համաժողովում ստորագրվելիք հռչակագրի տեքստի մշակման և ընթացիկ այլ կազմակերպական աշխատանքների համակարգում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2012 թ. |
2. |
Համաժողովի մասնակիցների համար ավիատոմսերի հատուկ գների առաջարկների քննարկում |
Համաժողովի մասնակիցների համար ավիատոմսերի հատուկ գների տրամադրման նպատակով քննարկումներ ՀՀ տարածքում գործող ավիաընկերությունների հետ, հատուկ գներով ավիատոմսերն ամրագրելու և գնելու ընթացակարգերի հստակեցում և անհրաժեշտ միջոցառումների իրականացում |
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն |
2012 թ. |
3. |
Համաժողովի մասնակիցների համար Երևանի հյուրանոցային տնտեսության օբյեկտներում գիշերակացի հատուկ գների առաջարկների քննարկում |
Համաժողովի մասնակիցների համար Երևանի հյուրանոցային տնտեսության օբյեկտներում գիշերակացի հատուկ գների տրամադրման նպատակով քննարկումներ Երևանի հյուրանոցային տնտեսության օբյեկտների հետ, հատուկ գներով հյուրանոցային համարների ամրագրման և վճարման ընթացակարգերի հստակեցում և անհրաժեշտ միջոցառումների իրականացում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2012 թ. |
4. |
Համաժողովին նվիրված ինտերնետային կայքի գործարկում |
Համաժողովի, դրա ծրագրի, արծարծվող թեմաների և ելույթների վերաբերյալ տեղեկատվությամբ, համաժողովի մասնակցության առցանց գրանցման հնարավորությամբ ինտերնետային կայքի պատրաստում և գործարկում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2012 թ. |
5. |
Համաժողովի գովազդային վահանակների տեղադրում |
Համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնով գովազդային վահանակների տեղադրում Զվարթնոց օդանավակայանից դեպի Երևանի Հանրապետության հրապարակ, միջոցառումների անցկացման վայրեր տանող ճանապարհներին, ինչպես նաև միջոցառումների կազմակերպման վայրերում |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
2012 թ. հոկտեմբերի |
6. |
Համաժողովի մասնակիցներին մուտքի արտոնագրերի անվճար և պարզեցված ընթացակարգով տրամադրում ՀՀ սահմանային անցման կետերում և դիվանագիտական ներկայացուցչություններում |
ՀՀ սահմանային անցման կետերում և դիվանագիտական ներկայացուցչություններում համաժողովի մասնակիցներին մուտքի արտոնագրերի անվճար և պարզեցված ընթացակարգով տրամադրում |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
2012 թ. |
7. |
Համաժողովի արարողակարգային հարցերի կազմակերպում |
Համաժողովի մասնակիցներին օդանավակայանում դիմավորելու, օդանավակայանից ճանապարհելու, ինչպես նաև համաժողովի ընթացքում անհրաժեշտ արարողակարգային հարցերի ապահովում |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
2012 թ. հոկտեմբեր |
8. |
Համաժողովի շրջանակներում կազմակերպվող միջոցառումների ընթացքում համաժողովի մասնակիցների անվտանգության ապահովում |
Համաժողովի շրջանակներում կազմակերպվող միջոցառումների ընթացքում համաժողովի մասնակիցների անվտանգության ապահովում, այդ թվում` տրանսպորտային միջոցների համապատասխան ուղեկցության ապահովում |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
2012 թ. հոկտեմբերի |
9. |
Համաժողովի անցկացում |
Համաժողովի մասնակիցների դիմավորում օդանավակայանում, տեղակայում հյուրանոցային տնտեսության օբյեկտներում, հյուրընկալության կոկտեյլի կազմակերպում, համաժողովի նիստերի անցկացում` ըստ Միավորված ազգերի կազմակերպության զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ համաձայնեցված ծրագրի, համաժողովի մասնակիցների համար սուրճի ընդմիջումների, ճաշերի, ընթրիքի, գալա ընթրիքի, մշակութային միջոցառումների և այլընտրանքային տուրերի կազմակերպում, հուշանվերների հանձնում` ըստ Միավորված ազգերի կազմակերպության զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ համաձայնեցված ծրագրի, մասնակիցների ճանապարհում օդանավակայանից |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ մշակույթի նախարարություն |
2012 թ. հոկտեմբերի |
10. |
Համաժողովի մասնակիցների միջազգային ճանապարհածախսի ապահովում |
Միավորված ազգերի կազմակերպության զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության աշխատողների և հրավիրյալ ելույթ ունեցողների միջազգային ճանապարհածախսի ապահովում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2012 թ. հոկտեմբերի |
11. |
Համաժողովի մասնակիցների գիշերակացի ապահովում |
Միավորված ազգերի կազմակերպության զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության աշխատողների և հրավիրյալ ելույթ ունեցողների գիշերակացի ապահովում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2012 թ. հոկտեմբերի |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |