Գլխավոր տեղեկություն
Համար
N 771-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.08.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.08.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.08.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.08.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 օգոստոսի 2012 թվականի N 771-Ա

 

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-19-Ը ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ «ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ. ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության և Միավորված ազգերի կազմակերպության զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության միջև համագործակցության շրջանակներում 2012 թվականի հոկտեմբերի 18-19-ը Երևանում կայանալիք «Համամարդկային արժեքները և մշակութային բազմազանությունը 21-րդ դարում. զբոսաշրջության նշանակությունը» խորագրով միջազգային համաժողովի (այսուհետ` համաժողով) պատշաճ կազմակերպումն ապահովելու նպատակով, ինչպես նաև համաժողովի մասնակից պատվիրակությունների (մինչև 120 մարդ)` 2012 թվականի հոկտեմբերի 18-19-ը Հայաստանի Հանրապետություն այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման և պատվիրակությունների` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում աշխատանքային և պաշտոնական ճաշերի, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, փոխադրամիջոցների, հուշանվերների ձեռքբերման և միջոցառումների հետ կապված այլ ծախսերը կատարել 31000.0 հազ. դրամի սահմաններում, որից` 14000.0 հազ. դրամի չափով Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին և 17000.0 հազ. դրամի չափով Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2012 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 1857-Ն որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացման համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հաստատել համաժողովի կազմակերպումն ապահովող միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման հավելվածի 1-ին, 4-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ կետերով նախատեսված միջոցառումների կատարումն ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2012 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 1857-Ն որոշման N 2 հավելվածի 4-րդ կետով նախատեսված միջոցառման («Զբոսաշրջության բնագավառում միջազգային համագործակցության ծավալում») իրականացման նպատակով հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված ընկերության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. օգոստոսի 9

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

օգոստոսի 9-ի N 771-Ա

որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

2012 թՎԱԿԱՆԻ հոկտեմբերի 18-19-Ը Երեվանում կայանալիք «Համամարդկային արժեքները ԵՎ մշակութային բազմազանությունը 21-րդ դարում. զբոսաշրջության նշանակությունը» խորագրով միջազգային համաժողովի կազմակերպումն ապահովող միջոցառումների

 

NN
ը/կ

Միջոցառումը

Նկարագիրը

Կատարողը

Ժամկետը

1.

Համաժողովի կազմակերպման աշխատանքների համակարգում

Միավորված ազգերի կազմակերպության զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության և ՀՀ շահագրգիռ պետական կառավարման մարմինների հետ համատեղ համաժողովի մասնակցության հրավերների և տեղեկատվական թերթիկների պատրաստում և առաքում, մասնակիցների գրանցում, համաժողովի նիստերի վարողների և ելույթների ցանկի կազմում, համաժողովի ծրագրի պատրաստում, համաժողովի մասնակիցների պորտֆելների պատրաստում, համաժողովի նախապատրաստման, համաժողովում ստորագրվելիք հռչակագրի տեքստի մշակման և ընթացիկ այլ կազմակերպական աշխատանքների համակարգում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2012 թ.
հուլիս-հոկտեմբեր

2.

Համաժողովի մասնակիցների համար ավիատոմսերի հատուկ գների առաջարկների քննարկում

Համաժողովի մասնակիցների համար ավիատոմսերի հատուկ գների տրամադրման նպատակով քննարկումներ ՀՀ տարածքում գործող ավիաընկերությունների հետ, հատուկ գներով ավիատոմսերն ամրագրելու և գնելու ընթացակարգերի հստակեցում և անհրաժեշտ միջոցառումների իրականացում

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2012 թ.
հուլիս-օգոստոս

3.

Համաժողովի մասնակիցների համար Երևանի հյուրանոցային տնտեսության օբյեկտներում գիշերակացի հատուկ գների առաջարկների քննարկում

Համաժողովի մասնակիցների համար Երևանի հյուրանոցային տնտեսության օբյեկտներում գիշերակացի հատուկ գների տրամադրման նպատակով քննարկումներ Երևանի հյուրանոցային տնտեսության օբյեկտների հետ, հատուկ գներով հյուրանոցային համարների ամրագրման և վճարման ընթացակարգերի հստակեցում և անհրաժեշտ միջոցառումների իրականացում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2012 թ.
հուլիս-օգոստոս

4.

Համաժողովին նվիրված ինտերնետային կայքի գործարկում

Համաժողովի, դրա ծրագրի, արծարծվող թեմաների և ելույթների վերաբերյալ տեղեկատվությամբ, համաժողովի մասնակցության առցանց գրանցման հնարավորությամբ ինտերնետային կայքի պատրաստում և գործարկում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2012 թ.
հուլիս-օգոստոս

5.

Համաժողովի գովազդային վահանակների տեղադրում

Համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնով գովազդային վահանակների տեղադրում Զվարթնոց օդանավակայանից դեպի Երևանի Հանրապետության հրապարակ, միջոցառումների անցկացման վայրեր տանող ճանապարհներին, ինչպես նաև միջոցառումների կազմակերպման վայրերում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

2012 թ. հոկտեմբերի
1-ին տասնօրյակ

6.

Համաժողովի մասնակիցներին մուտքի արտոնագրերի անվճար և պարզեցված ընթացակարգով տրամադրում ՀՀ սահմանային անցման կետերում և դիվանագիտական ներկայացուցչություններում

ՀՀ սահմանային անցման կետերում և դիվանագիտական ներկայացուցչություններում համաժողովի մասնակիցներին մուտքի արտոնագրերի անվճար և պարզեցված ընթացակարգով տրամադրում

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2012 թ.
հուլիս-հոկտեմբեր

7.

Համաժողովի արարողակարգային հարցերի կազմակերպում

Համաժողովի մասնակիցներին օդանավակայանում դիմավորելու, օդանավակայանից ճանապարհելու, ինչպես նաև համաժողովի ընթացքում անհրաժեշտ արարողակարգային հարցերի ապահովում

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

2012 թ. հոկտեմբեր

8.

Համաժողովի շրջանակներում կազմակերպվող միջոցառումների ընթացքում համաժողովի մասնակիցների անվտանգության ապահովում

Համաժողովի շրջանակներում կազմակերպվող միջոցառումների ընթացքում համաժողովի մասնակիցների անվտանգության ապահովում, այդ թվում` տրանսպորտային միջոցների համապատասխան ուղեկցության ապահովում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2012 թ. հոկտեմբերի
16-22-ը

9.

Համաժողովի անցկացում

Համաժողովի մասնակիցների դիմավորում օդանավակայանում, տեղակայում հյուրանոցային տնտեսության օբյեկտներում, հյուրընկալության կոկտեյլի կազմակերպում, համաժողովի նիստերի անցկացում` ըստ Միավորված ազգերի կազմակերպության զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ համաձայնեցված ծրագրի, համաժողովի մասնակիցների համար սուրճի ընդմիջումների, ճաշերի, ընթրիքի, գալա ընթրիքի, մշակութային միջոցառումների և այլընտրանքային տուրերի կազմակերպում, հուշանվերների հանձնում` ըստ Միավորված ազգերի կազմակերպության զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ համաձայնեցված ծրագրի, մասնակիցների ճանապարհում օդանավակայանից

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

2012 թ. հոկտեմբերի
16-22-ը

10.

Համաժողովի մասնակիցների միջազգային ճանապարհածախսի ապահովում

Միավորված ազգերի կազմակերպության զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության աշխատողների և հրավիրյալ ելույթ ունեցողների միջազգային ճանապարհածախսի ապահովում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2012 թ. հոկտեմբերի
17-22-ը

11.

Համաժողովի մասնակիցների գիշերակացի ապահովում

Միավորված ազգերի կազմակերպության զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության աշխատողների և հրավիրյալ ելույթ ունեցողների գիշերակացի ապահովում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2012 թ. հոկտեմբերի
17-22-ը

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան