ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 սեպտեմբերի 2012 թվականի N 874-Ա
Ա. ՄՈՎՍԵՍՅԱՆԻՆ ՄՈՆՐԵԱԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանին 2012 թվականի սեպտեմբերի 10-15-ը գործուղել Մոնրեալ (Կանադա)` ավիացիոն անվտանգության հարցերին նվիրված Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության առաջին գլոբալ համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Մովսեսյանի` Մոնրեալ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության արտաբյուջետային միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոնրեալ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. սեպտեմբերի 10 Երևան |