Գլխավոր տեղեկություն
Номер
N 1003-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (16.10.2012-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
15.10.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.10.2012
Дата вступления в силу
16.10.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հոկտեմբերի 2012 թվականի N 1003-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՇԳԱԲԱԴ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. ԱՊՀ մասնակից պետությունների ստեղծագործական և գիտական մտավորականության 7-րդ համաժողովին մասնակցելու նպատակով 2012 թվականի հոկտեմբերի 15-16–ը Աշգաբադ (Թուրքմենստան) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։

2. Պատվիրակության կազմում ընդգրկել Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վ. Բադալյանին:

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Աշգաբադ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հոկտեմբերի 15

Երևան 

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

հոկտեմբերի 15-ի N 1003-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-16–Ը ԱՇԳԱԲԱԴ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Հ. Պողոսյան

- ՀՀ մշակույթի նախարար (պատվիրակության ղեկավար)

   

Ս. Ավետիսյան

- ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար

   

Ս. Սահակյան

- ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

   

Մ. Կորխմազյան

- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

   

Մ. Գրիգորյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության վարչության ծրագրերի և պլանավորման բաժնի պետ

   

Հ. Մաթևոսյան

- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղար (համաձայնությամբ)

   

Շ. Շահինյան

- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր (համաձայնությամբ)

   

Ա. Մազմանյան

- Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր (համաձայնությամբ)

   

Ա. Գրիգորյան

- Հայաստանի ճարտարագիտական համալսարանի գիտական և գիտատեխնիկական համագործակցության գծով պրոռեկտոր (համաձայնությամբ)

   

Գ. Մարկոսյան

- Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի դեկան (համաձայնությամբ)

   

Ռ. Սադոյան

- Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բնապահպանության ամբիոնի դոցենտ, բնապահպան (համաձայնությամբ)

   

Ա. Մուրադյան

- «Ներսես Մեծ» բժշկական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)

   

Վ. Դևրիկյան

- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գրականության ինստիտուտի փոխտնօրեն (համաձայնությամբ)

   

Հ. Գաբրիելյան

- Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի լողի ամբիոնի դոցենտ, ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի բաժնի վարիչ («Համագործակցության աստղեր» մրցանակաբաշխության թեկնածու) (համաձայնությամբ)

   

Հ. Սիմոնյան

- Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)

   

Ա. Ծատուրյան

- Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)

   

Մ. Կպրյան

- «Արմենիա Թրավել» ընկերության նախագահ (համաձայնությամբ)

   

Ի. Աբրոյան

- ՀՀ Նախագահին կից հասարակական խորհրդի` մշակույթի, կրթության, գիտության հարցերով ենթահանձնաժողովի անդամ, «Республика Армения» թերթի թղթակից (համաձայնությամբ)

   

Դ. Սահակյանց

- «Ռոբերտ Սահակյանց» փրոդաքշնի» տնօրեն (համաձայնությամբ)

   

Ա. Հարությունյան

- Հայաստանի ազգային կինոկենտրոնի ռեժիսոր (համաձայնությամբ)

   

Հ. Ղազանչյան

- Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ (համաձայնությամբ)

   

Տ. Գևորգյան

- Հայաստանի «Փյունիկ» հաշմանդամների միության անդամ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մենեջեր (համաձայնությամբ)

   

Կ. Պողոսյան

- «Կենտրոն» հեռուստաընկերության սպորտային մեկնաբան («Համագործակցության աստղեր» մրցանակաբաշխության թեկնածու) (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան