ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 օգոստոսի 2012 թվականի N 955-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Գորիսի քաղաքային համայնքի կանոնավոր աղբահանության կազմակերպման և մաքրման ու աղբահեռացման կազմտեխնիկայի ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի քաղաքային համայնքին սուբվենցիա տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին 2012 թվականի ինն ամսում հատկացնել 31,220.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացում` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին՝ Գորիսի քաղաքային համայնքի ղեկավարի հետ կնքել սույն որոշումից բխող համապատասխան պայմանագիր՝ նախատեսելով պետություն-մասնավոր հատված համագործակցության, ինչպես նաև պետության և մասնավոր հատվածի ստանձնած պարտավորությունների վերաբերյալ համապատասխան դրույթներ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. օգոստոսի 6 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 2-ի N 955-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.56 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | |||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | |||||
ինն ամիս |
տարի |
ինն ամիս |
տարի | |||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները 1.2. Տրանսֆերտներ | ||||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը Աջակցություն Գորիս քաղաքի աղբահանության ծրագրին Նկարագրությունը Աջակցության տրամադրում` Գորիս քաղաքի աղբահանության ծառայության բարելավման նպատակով | |||||
1157 |
ԾՏ09 | |||||
Շահառուների քանակը |
1. Տրանսֆերտ ստացող ՏԻՄ-երի քանակը |
1 |
1 |
|||
Գումարը (հազ. դրամ) |
X |
X |
31,220.0 |
31,220.0 | ||
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը |
||||||
Շահառուների ընտրության չափանիշները Համայնք | ||||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը 1157 Քաղաքային զարգացման ծառայություններ | ||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը Ծրագրի իրականացման արդյունքում բարելավել Գորիս քաղաքի աղբահանության ծառայությունը: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |