ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հունիսի 2012 թվականի N 737-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 955-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) N 1 հավելվածի 170-րդ և 171-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«170. Հորիզոնական գծանշումը երթևեկելի մասի վրա գծեր, սլաքներ, գրառումներ և այլ նշումներ են ու սահմանում են երթևեկության որոշակի ռեժիմ և կարգ: Հորիզոնական գծանշումը լինում է`
1) մշտական, որը սպիտակ գույնի է, բացի`
ա. 1.4-րդ, 1.10-րդ, 1.14.1-ին, 1.14.2-րդ գծանշումներից, որոնք դեղին գույնի են,
բ. 1.17-րդ գծանշումից, որը կարմիր գույնի է.
2) ժամանակավոր, որը նարնջագույն է:
171. Ուղղաձիգ գծանշումը ճանապարհային կառույցների և կահավորման տարրերի վրա սև ու սպիտակ կամ կապույտ ու սպիտակ կամ կարմիր ու սպիտակ զոլերի զուգակցություն է, որը ցույց է տալիս դրանց եզրաչափերը և ծառայում որպես տեսողական կողմնորոշման միջոց:».
2) N 2 ձևի`
ա. 1-ին կետի տասնութերորդ պարբերությունում (1.17-րդ թվով սկսվող պարբերությունը) «դեղին» բառը փոխարինել «կարմիր» բառով,
բ. նկար 10-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կատարված գծանշումները համարվում են գործող:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հունիսի 19 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի N 737-Ն որոշման |
«Նկար 10
1. ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ԳԾԱՆՇՈՒՄ
»: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|