ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մայիսի 2012 թվականի N 683-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի N 482-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ապահովմանն ուղղված 2011-2015 թվականների միջոցառումների ծրագրին համապատասխան` Հայաստանի Հանրապետության «Բագրատաշեն» պետական սահմանի անցման կետի շինարարական աշխատանքների իրականացման համար Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բագրատաշենի համայնքի բնակիչ Կառլեն Թամազյանի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի օտարման նպատակով Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2012 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին հատկացնել 1,007.3 հազ. դրամ, որից`
1) անշարժ գույքի (տարածքի) օտարման դիմաց սեփականատերերին վճարվող փոխհատուցման համար` 1,006.3 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով).
2) նոտարական վավերացումների համար գանձվող պետական տուրքի գծով` 0.5 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով).
3) նոտարի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցում վճարելու համար` 0.5 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման N 11 հավելվածի N 11.58 աղյուսակում կատարել լրացում` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հունիսի 4 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի N 683-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.58 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
1.3. Այլ կառավարչական հիմնարկի կարողությունների զարգացում
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | ||||||||||||||
ոչ ֆինանսական |
ֆինանսական | ||||||||||||||
առաջին կիսամյակ |
ինն |
տարի |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | ||||||||||
Ծրագրային |
Անվանումը «Բագրատաշեն» պետական սահմանի անցման կետի շինարարական աշխատանքների իրականացման համար անշարժ գույքի ձեռքբերում
Նկարագրությունը Օտարման ենթակա հողամասերի դիմաց փոխհատուցում | ||||||||||||||
1023 |
ԿՊ01 | ||||||||||||||
Քանակական |
Փոխհատուցում ստացող սեփականատերերի քանակը |
1.0 |
1.0 |
1.0 |
X |
X |
X | ||||||||
Տվյալ տարվա պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ) |
X |
X |
X |
1,007.3 |
1,007.3 |
1,007.3 | |||||||||
Ակտիվի ծառայության կանխատեսվող ժամկետը |
Կիրառելի չէ |
||||||||||||||
Ակտիվի ընդհանուր արժեքը (հազ. դրամ) |
Կիրառելի չէ |
||||||||||||||
Տվյալ բյուջետային տարվան նախորդող բյուջետային տարիների ընթացքում ակտիվի վրա կատարված ծախսերը (հազ. դրամ) |
Կիրառելի չէ |
||||||||||||||
Ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա, մասնավորապես` | |||||||||||||||
Քանակական, որակական, ժամկետայնության և այլ չափորոշիչների փոփոխության վրա |
Ակտիվի ձեռքբերումը կնպաստի 1023 ԱԾ01 ծառայությունների քանակական, որակական և ժամկետայնության չափորոշիչների բարելավմանը | ||||||||||||||
Ծախսային արդյունավետության բարելավման վրա |
Կիրառելի չէ | ||||||||||||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | |||||||||||||||
1023 Հարկային և մաքսային ծառայություններ | |||||||||||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | |||||||||||||||
Հարկային և մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացում |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |