Գլխավոր տեղեկություն
Номер
ԱԺՈ-318-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.03.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.03.29/17(891).1 Հոդ.324.1
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
19.03.2012
Подписан
ՀՀ ԱԺ նախագահ
Дата подписания
19.03.2012
Дата вступления в силу
19.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՉՈՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

 

  

Հարցի անվանումը

Կոդը և հեղինակները

 

1.

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին

Պ-1329-01.02.2012-ՊԻ-010/0
Հեղինակ` Դավիթ Հարությունյան

 

2.

1988-1994թթ. ընթացքում հայերի
նկատմամբ Ադրբեջանի ոճրագործությունները 1915-1923թթ. Թուրքիայի և Ադրբեջանի կողմից կազմակերպված և իրականացված ցեղասպանության շարունակություն ճանաչելու մասին

Պ-412-24.12.2008, 24.02.2012 -ԱՀ-012/0
Հեղինակ` Լարիսա Ալավերդյան

 

3.

«Տոների և հիշատակի օրերի մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքում
լրացում կատարելու մասին

Պ-1269-07.11.2011-ՊԻ-010/0
Հեղինակներ` Լարիսա Ալավերդյան, Ստյոպա Սաֆարյան, Արմեն Մարտիրոսյան, Անահիտ Բախշյան

 

4.

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին

Կ-1356 -15.03.2012-ԳԿ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

 

 Հարցի անվանումը

Կոդը և հեղինակները

 

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

 

  

Հարցի անվանումը

Կոդը և հեղինակները

 

1.

ա) ՀՀ Նախագահի առարկությամբ
Ազգային ժողով վերադարձված
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում
փոփոխություններ և լրացումներ
կատարելու մասին»

Կ-1265 -01.11.2011-ԳԲ-010/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

բ) ՀՀ Նախագահի առարկությամբ
Ազգային ժողով վերադարձված
«Պետական տուրքի մասին»
Հայաստանի Հանրապետության
օրենքում լրացում կատարելու
մասին»

Կ-12651  -02.11.2011-ԳԲ-010/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

2.

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին

Կ-1355 -14.03.2012-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

բ) «Գույքի նկատմամբ իրավունքների
պետական գրանցման մասին»
Հայաստանի Հանրապետության
օրենքում լրացում և փոփոխություն
կատարելու մասին

Կ-13551 -14.03.2012-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

գ) «Ավելացված արժեքի հարկի
մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքում լրացում կատարելու մասին

Կ-13552 -14.03.2012-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

3.

ՀՀ միջազգային պայմանագրերի վավերացում.

 
 

1.

2012 թվականի փետրվարի 24-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային
զարգացման ընկերակցության միջև «Սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի
լրացուցիչ ֆինանսավորում» ֆինանսավորման համաձայնագիր

Ն-1357-15.03.2012-ԱՀ,ՖՎ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

2.

2012 թվականի փետրվարի 15-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և Զարգացման միջազգային բանկի միջև «Զարգացման քաղաքականության երրորդ ծրագիր» փոխառության համաձայնագիր

Ն-1358 -15.03.2012-ԱՀ,ՖՎ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

3.

2012 թվականի փետրվարի 15-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային
զարգացման ընկերակցության միջև «Զարգացման քաղաքականության երրորդ ծրագիր» ֆինանսավորման համաձայնագիր

Ն-1359 -15.03.2012-ԱՀ,ՖՎ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

4.

2012 թվականի փետրվարի 24-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և Զարգացման միջազգային բանկի միջև «Համայնքային ջրամատակարարման ծրագիր» փոխառության համաձայնագիր

Ն-1360-15.03.2012-ԱՀ,ՖՎ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Ս. Նիկոյան

 

19 մարտի 2012 թվականի,

քաղ. Երևան

ԱԺՈ-318-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան