Գլխավոր տեղեկություն
Номер
N 595-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.05.2012-20.05.2018)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.05.23/26(900) Հոդ.646
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.05.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.05.2012
Дата вступления в силу
24.05.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 մայիսի 2012 թվականի N 595-Ն

 

ՍՊԻՏԱԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ, ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՏԱՐԱԾՔ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10.1-ին և 19-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «Վարպետաց» թաղամասի (այսուհետ՝ «Վարպետաց» թաղամաս) ընդհանուր մակերեսով 33.366 հեկտար հողամասից (N 3 հասցեում գտնվող 32.339 հեկտար և N 2 հասցեում գտնվող 1.027 հեկտար հողատարածքները) ներթաղամասային ճանապարհներով զբաղեցված 8.37 հեկտար հողատարածքը` համաձայն հավելվածի, 53032320.0 դրամ արժողությամբ (այսուհետ` գույք) նվիրել Սպիտակի քաղաքային համայնքին (այսուհետ՝ համայնք)` նվիրատվության պայմանագրում սահմանելով, որ սույն կետից բխող գույքի նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, հանձնման-ընդունման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքները կատարվելու են համայնքի միջոցների հաշվին:

2. Առանձնացնել «Վարպետաց» թաղամասի տարածքը` որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել սույն որոշման 2-րդ կետից բխող «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 728-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մայիսի 16

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

մայիսի 10-ի N 595-Ն որոշման

 

Ս Խ Ե Մ Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ՎԱՐՊԵՏԱՑ» ԹԱՂԱՄԱՍԻ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.05.2018, N 527-Ն 20.05.2018, N 595-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան