Գլխավոր տեղեկություն
Номер
N 453-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (12.05.2012-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.05.02/23(897) Հոդ.564
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.04.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.04.2012
Дата вступления в силу
12.05.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 ապրիլի 2012 թվականի N 453-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1445-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը, «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 895 որոշման 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզավորման կարգը, հայտի ձևը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1445-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման NN 4 և 6 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 1 և 2 հավելվածների.

2) որոշման N 5 հավելվածում`

ա. 2-րդ կետի «ա» ենթակետը «գտնվելու վայրը» բառերից հետո լրացնել «հեռախոսահամարը» բառով,

բ. 2-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) իրավաբանական անձանց համար` պետական գրանցման համարը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` պետական հաշվառման համարը»,

գ. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.

«գ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը»,

դ. 4-րդ կետը «Հայտատուի» բառից հետո լրացնել «կամ նրա» բառերով,

ե. 5-րդ կետի 1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

զ. 5-րդ կետի 2-րդ ենթակետը «տարածքի» բառից հետո լրացնել «նկատմամբ անշարժ գույքի» բառերով, իսկ «իրավունքի» բառից հետո` «պետական գրանցման» բառերով,

է. 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերով.

«5. Հայտատուի կամ նրա ներկայացուցչի անձնագրի պատճենը

6. Պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի N 785-Ն որոշմամբ սահմանված կարգով թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության եզրակացությունը»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 23

Երևան 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

ապրիլի 5-ի N 453-Ն որոշման

 

«Հավելված N 4

ՀՀ կառավարության 2006 թվականի

սեպտեմբերի 22-ի N 1445-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզավորման կարգը:

2. Լիցենզիա ստանալու համար հայտատուն լիցենզավորող մարմին է ներկայացնում հայտ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի N 1445-Ն որոշման N 5 հավելվածի:

3. Հայտը լիցենզավորող մարմին է ներկայացվում առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` secretariat@mineconomy.am), ինչպես նաև հայտատուի ցանկությամբ` էլեկտրոնային համակարգի միջոցով (www.e-gov.am/licenes):

4. Հայտում նշվում են`

1) իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, պետական գրանցման համարը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը, բնակության վայրը և պետական հաշվառման համարը.

2) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.

3) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության իրականացման վայրը.

4) հայտատուի կամ նրա ներկայացուցչի տվյալները (անունը, ազգանունը, անձնագրի համարը, բնակության վայրը, հեռախոսահամարը).

5) հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

5. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

1) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության իրականացման տարածքի նկատմամբ անշարժ գույքի սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.

2) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշմամբ և հարգադրոշմմամբ զբաղվող աշխատողների մասնագիտական որակավորման վկայականների պատճենները.

3) համապատասխան տարածքային հարկային մարմնի կողմից տրված` հայտատուի հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորությունների մասին տեղեկանք` վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի N 785-Ն որոշմամբ սահմանված կարգով թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության եզրակացությունը.

5) հայտատուի կամ նրա ներկայացուցչի անձնագրի պատճենը.

6) պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը.

6. Հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերը թերի լինելու դեպքում` լիցենզավորող մարմինը դրանք ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում նախազգուշացնում է հայտատուին դրա վերաբերյալ: Նախազգուշացումն ուղարկելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում հայտատուն անհրաժեշտ փաստաթղթերը կամ նյութերը ներկայացնում է լիցենզավորող մարմին:

7. Փաստաթղթերն ամբողջական լինելու դեպքում լիազոր մարմնի կողմից ստեղծված լիցենզավորող հանձնաժողովը հայտերը քննարկում է նիստերում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Հայտատուն լիցենզավորող հանձնաժողովի կողմից 7 օր առաջ պատշաճ ձևով տեղեկացվում է նիստի վայրի (հասցեի), օրվա ու ժամի մասին: Քննարկումն իրականացվում է անկախ հայտատուի կամ նրա ներկայացուցչի ներկայությունից:

8. Լիազոր մարմինը լիցենզավորման հանձնաժողովի եզրակացության հիման վրա բավարարում կամ մերժում է լիցենզիա ստանալու մասին հայտը` «Լիցենզավորման մասին» և «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով և ժամկետներում:

9. Հայտի մերժման դեպքում հայտատուն իրավունք ունի լիցենզիա ստանալու մասին նոր հայտ ներկայացնելու ընդհանուր կարգով:

10. Լիցենզիան տրվում է անժամկետ:

11. Լիցենզիան վերաձևակերպվում, լիցենզիայի գործողությունը կասեցվում և դադարեցվում է «Լիցենզավորման մասին» և «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով:

12. Լիցենզավորող մարմինը վարում է լիցենզիաների գրանցամատյան` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

13. Հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիա ստացած անձինք ներկայացնում են հաշվետվություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1903-Ն որոշմամբ սահմանված կարգով:

14. Հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիա ստացած անձանց անվանանիշերի, տարբերանիշերի պատվիրումը, տրամադրումը և հաշվառումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի N 1935-Ն որոշմամբ սահմանված կարգով:

15. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիա տրամադրելուց հետո 15-օրյա ժամկետում լիցենզավորող մարմինը դրա մասին տեղյակ է պահում Հայաստանի Հանրապետության վերադաս մաքսային մարմնին:»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

ապրիլի 5-ի N 453-Ն որոշման

 

 

«Հավելված N 6

ՀՀ կառավարության 2006 թվականի

սեպտեմբերի 22-ի N 1445-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_1796

 

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի  Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

 

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

Լիցենզավորող մարմինը ____________________________________________________________

Լիցենզիայի համարը _______________________________________________________________

 

Կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը

(անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը և բնակության վայրը) ____________________________________

________________________________________________________________________________

 

Գործունեության իրականացման վայրը _________________________________________________

 

Տրված է _________________________________________________________________________

 

Գործողության ժամկետը ___________________________________________________________

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար

 

___________________________ 

(ստորագրությունը)

Կ.Տ. »:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան